Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մանվել Գրիգորյանը ոչ մի բանից տեղյակ չի

328 total views, 1 views today

ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ որևէ առնչություն չունի Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութում նշված ապրանքների հետ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Կարեն Քամալյանը:

«Նրա համար զարմանալի է նշված ապրանքները իր սեփականության տարածքում հայտնաբերելը: Նա ավելացրել է նաև ցուցմունքներում, որ նշված տարածք այցելում է շատ հազվադեպ՝ տարին մեկ-երկու անգամ:  Ինչ վերաբերում է այն տարածքին որտեղից, որ հայտնաբերվել են նշված  ապրանքները,  այդ բանալիները ընդհանրապես նրա մոտ չեն եղել»,-ասաց Կարեն Քամալյանը:

Կարեն Քամալյանը հայտնեց , որ Մանվել Գրիգորյանն ունի մի շարք հիվանդություններ, մասնավորապես՝ թոքի քաղցկեղ և շաքարային դիաբետ: Նա նշեց, որ իր աչքի առաջ է Գրիգորյանը ինսուլին ստացել:

Փաստաբան Արսեն Մկրտչյանը, որը ցանկություն է հայտնել որպես Մանվել Գրիգորյանի պաշտպան ներգրավվել այս գործում, անդրադարձավ  Ազգային ժողովում քննարկվող Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

«Այն նույն պատգամավորները, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել նույն հոդվածով մեղադրվողների համար, որպեսզի նրանք ազատ արձակվեն կալանքից, այսօր քվեարկում են նույն արարքը կատարելու մեջ կասկածվող Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ»,-նկատեց Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք, սնունդ և ռազմամթերք: