Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ԱՄՆ-ում ծնված կապուտաչյա հայուհին մի օր կվերադառնա հայրենիք….

1,837 total views, 1 views today

ԱՄՆ-ում «Հայկական մոտոցիկլետի ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի փոխնախագահ Հարութ Բոգարյանը երրորդ անգամ պապիկ է դարձել: Հայրենապաշտ հայը հպարտանում է.«Ես  ինձ ԱՄՆ-ում միշտ տուրիստ եմ համարել  և միշտ երազել եմ հայրենիք վերադառնալու մասին: Կյանքն է ստիպել, որ ապրեմ այս երկրում ու միշտ կարոտեմ հայրենիքիս: Այսօր ևս մի հայուհի ծնվեց` Երանուհի Բոգարյանը` սև մազերով կապուտաչյա հրաշքը…»:

Հարութ Բոգարյանը տարիներ շարունակ օգնել է Հայաստանում բնակվող անապահով ազատամարտիկներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներն…

Նրա երկու զավակները` Դավիթն ու Մարին խոսում են հայերեն:

Թոռնիկները հայկական գենոֆոնդի կրողն են: Կինը` Երանուհին միշտ սատարում է ամուսնուն և իրենց արդար քրտինքով ստեղծած միջոցներից բաժին են տրամադրում նաև հայրենիքի կարիքավորներին:

Norhayacq.am-ը շնորհավորում  է հայրենանվեր պապիկին և տատիկին` Հարութ և Երանուհի Բոգարյաններին…