Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է խոշտանգում. Փաստաբան

1,153 total views, 1 views today

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ ձեւավորված քաղաքական եւ հասարակական մթնոլորտը չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննությանը։ Այս մասին հունիսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։

«Երբ օդում առկախում են ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հաշվեհարդար տեսնել, վերացնել, ցեղը ջնջել, դա արդարադատություն չէ, այլ ինքնադատաստան»,–շեշտել է նա։

Փաստաբանը չի ժտում, որ Մանվել Գրիգորյանի անձի շուրջ տարիներ շարունակ պտտվել են բազմաթիվ ու բազմատեսակ բացասական ասեկոսեներ, բայց նա հիշեցնում է  Վազգեն Սարգսյանի հայտարարությունը Մանվել Գրիգորյանի մասին, որում սպարապետը, մասնավորապես, ասում է. «Արցախյան հերոսամարտի ժամանակ՝ 1994 թվականին, պատերազմի վաթսուն տոկոսը եղել է Մանվելի ուսերին»։

Լեւոն Բաղդասարյանն առաջարկում է փաստել, որ ազատագրված տարածքների ուղղակի կրողն է նաեւ Մանվել Գրիգորյանը։

Փաստաբանը ընդունում է, որ այսօր երկրում իրավիճակ է փոխվել. «Այսօր, իրոք, երկրում իրավիճակ է փոխվել, ինքս երազում եմ տեսնել ինքնամաքրված երկիր եւ օրինապաշտ քաղաքացի, բայց ոչ լինել ինքնադատաստանի կրողն ու ականատեսը, իսկ դրա պատասխանատուն գործող իշխանությունն է, դրան նպաստողն ու տարածողը՝ մամուլը»։

Փաստաբանն ընդգծում է, որ այս քրեական գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի, նրա ընտանիքի անդամների ու մերձավորների նկատմամբ։ «Եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն վերագրված զազրելի արարքը, ապա այո՛, նա պետք է կրի իր արժանի պատիժը, բայց մինչ այդ պետք է բացառել ցանկացած միջամտություն»,–հայտարարում է նա։

Լեւոն Բաղդասարյանը համոզված է՝ այսօր Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում։ «Պետական լիազոր մարմիններն առանց քննության առնելու անձի հիվանդությունները վերցրել են նրան արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով դասվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին եւ կոչվում է անձի խոշտանգում»,–հաղորդում է նա։

Փաստաբանը վստահեցնում է՝ Մանվել Գրիգորյանն ինքն  է շահագրգռված, որ օբյեկտիվ քննությունն անցկացվի, «որի արդյունքում կտրվեն պատասխաններ ինչպես ապօրինի զենքի, այնպես էլ 7 միլիոն դրամի յուրացման փաստով»։