Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ես կյանքում ճիշտ եմ ապրել, այլ բան չէր կարող լինել բացի զենքից. Շմայսն անկեղծացել է

581 total views, 1 views today

Ես կյանքում ճիշտ եմ ապրել, այլ բան չէր կարող լինել բացի զենքից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշել է ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ անդրադառնալով նախօրեին ԱԱԾ-ի կողմից իրեն բերման ենթարկելուն:

«Ընդամենը այդ անունը, որ կպել է՝ Շմայս, պատմության կլիչկա է, որ 1989 թվին Սմոլենսկից «Շմայսեր» ավտոմատներ էինք բերել, պազիվնոս մնացել է Շմայս»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱԱԾ-ում իրեն զենքի հետ կապված տարբեր հարցեր են տվել:

Հարցին, թե իր տանը հայտնաբերված բոլոր զենքերն օրինակա՞ն են եղել, Առաքել Մովսիսյանն արձագանքեց. «Ես որքան գիտեմ, օրենքի տառին համապատասխան հոդված կա, որ եթե կամավոր հանձնում ես, մանավանդ ես պատերազմի մասնակից եմ, ձեւ չկա, որ չունենայի զենք, զենքերն էլ մաքուր են, թուրքի զենքեր են, ուրեմն ազատվում ես պատասխանատվությունից: Բացի օրինական զենքերից ես ԱԱԾ-ին ինչ ունեմ, կամավոր հանձնել եմ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Այգեկ գյուղում գտնվող Առաքել Մովսիսյանի տանը շուրջ երկու ժամ խուզարկություն կատարելուց հետո Առաքել Մովսիսյանին տեղափոխել էին ԱԱԾ։

Իրավապահները նրա տանը զենք-զինամթերք են փնտրել։ Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեսել է՝ ինչպես են Առաքել Մովսիսյանին տեղափոխել։ Այսօր առավոտյան նրան ազատ են արձակել: