Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

4 տարի առաջ այս օրը՝ ՀՀ ԱԺ պատգամավորը հաղթեց Մագնուս Կարլսենին/տեսանյութ/

425 total views, 1 views today

2014 թվականի հունիսի 23-ին բանաստեղծ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը 3.5 րոպեում  շախմատային պարտության մատնեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսնեին:

Աշխարհի չեմպիոնը ցնցված էր: Սեփական հաղթանակից հուզված էր նաև Տաճատ Վարդապետյանը, ով շախմատ խաղացել է դեռ վաղ մանկական տարիքից:

Ախալքալակի Փոքր Գոնդուրա գյուղում ծնված պատգամավորը չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին պարտության կմատնի:

Չորս տարի անց էլ Տաճատ Վարդապետյանը այդ պահը հիշում է հուզմունքով և նշում, որ դա իր կյանքի կարևորագույն պահերից մեկն էր:

Վարդապետյանն ասում է, որ 3.5 րոպեում այնպիսի քայլ է կատարել, որի արդյունքում Կարլսենը ստիպված էր լինելու կորցնել թագուհուն, սակայն նախընտրել է հանձնվել:

«Դա ինձ համար պատմական քայլ էր, G-4 քայլի արդյունքում Մագնուս Կարլսենը շնորհավորեց ինձ։ Բնականաբար, չեմպիոնի համար դա այնքան էլ հաճելի իրողություն չէր, բայց նա մեծահոգություն ունեցավ շնորհավորելու ինձ։ Չեմ կարծում, որ ուրախ էր, քանի որ անակնկալ պարտություն էր, որը կրեց պատգամավորի կողմից»,-Norhayacq.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տաճատ Վարդապետյանը:

«Դա ինձ համար վարդագույն երազ էր, իհարկե, հավանականությունից այնքան հեռու էր ոչ միայն ոչ ոքին, այլև մի փոքր երկար պայքարելը և ուշ պարտվելը արդեն նվաճում էր»,- նշեց  Վարդապետյանը։

Դիտեք նաև տեսանյութը՝