Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մանվել Գրիգորյանը ցանկացել է վերջին անգամ տեսնել կրտսեր որդուն. Ժողովուրդ

1,119 total views, 1 views today

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ եղել է ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ պատգամավոր՝ Սեյրան Սարոյանը, նրա հետեւից անգամ ԱԱԾ էր եկել:

Սակայն երբ արդեն ԱԱԾ-ն Գրիգորյանին հրավիրել է իր հետ գնալու, ասել է թե՝ հայտարարել է ձերբակալության մասին, գեներալը ցանկություն է հայտնել վերջին անգամ տեսնել եւ հրաժեշտ տալ իր փոքր որդուն՝ Վազգենին:

Եվ ահա Գրիգորյանի՝ շենքից դուրս գալուց րոպենե առաջ Վազգենին ուղեկցել են հոր մոտ: Նրանք սենյակում մի քանի րոպե առանձին են մնացել, որից հետո Վազգենը դուրս է եկել, մի քանի րոպե անց արդեն ԱԱԾ-ականների ուղեկցությամբ շենքից դուրս է եկել նաեւ Մանվել Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում