Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Քաղաքացիները փակել են Երեւանի քաղաքապետարանի մուտքը եւ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

67 total views, 1 views today

Մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ հունիսի 25-ի առավոտից հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ եւ պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել են Քաղաքապետարանի մուտքը, չեն թողնում որեւէ մեկը մուտք գործի:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց քայլի պատճառը երեկ հրապարակված հետաքննություն-տեսանյութ է, որի համաձայն Տարոն Մարգարյան իր ողջ կյանքը լինելով բացառապես պետական պաշտոնյա, կուտակել է զգալի ունեցվածք: Նրանք պնդում են, որ այստեղ դեպքի վայր է եւ իրավապահները պետք է զբաղվեն ուսումնասիրություններով:

Երեկ երեկոյան է տեսանյութը հրապարակվել, որցի հետո սոցիալական ցանցերում կչեր էին հնչում, որ պետք է շրջափակել քաղաքապետարանի շենքը:

Հատկանշական է, որ քաղաքապետարանի շենքի երկրորդ մուտքը բաց է, որով ներս ու դուրս կարող են անել ոչ միայն աշխատակիցները, այլեւ ավտոմեքենաները:

Այս խնդրի առնչությամբ հայտարարություն է տարածել նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որտեղ ասվում է, որ Տարոն Մարգարյանի տեղը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն է: Հայտարարությունում նշվում է, որ Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման տարիներին թալանել, կեղեքել ու հարստահարել է Երեւանը. «Եթե ՀՀ ոստիկանությունը չարձագանքի, օրենքի տառին համապատասխան` մենք  Տարոն Մարգարյանին ուղեկցելու ենք դեպի ոստիկանություն, այնուհետեւ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հանցագործի տեղը ուղղիչ աշխատանքային գաղութն է, նա իրավունք չունի այլեւս մուտք գործելու երեւանցիների հարկերով, արդար  վաստակով կառուցված շինություն` շարունակելու թալանը»,-ասված է հայտարարությունում: