Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մենք ականատես եղանք Մանվելի դավաճանական գործողություններին. Կոռնիձորի Արոն բացում է փակագծերը

2,106 total views, 1 views today

Երկրապահ կամավորների միությունում (ԵԿՄ) դավաճանություն է տիրում, որը պետք է մաքրվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ հիմնադիր նախագահ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո):

«Մենք այսօր հավաքվել ենք ազատամարտի մասնակիցներով, որոնք փառահեղ կերպով անցել են պատերազմի ամբողջ ընթացքը՝ առանց դավաճանական պիտակների, առանց հարեւանի սնունդը գողանալու, ամեն կերպ փորձել են օգտակար լինել իրենց ընկերներին, որից հետո ստեղծել ենք ԵԿՄ-ն: 1993 թվականի հունիսի 20-ին կայացել է ԵԿՄ հիմնադիր համագումարը։ Սակայն այն ժամանակ գործող ռազմական իշխանությունները ԵԿՄ-ն խլեցին մեզանից եւ տվեցին Բազեյան Ալբերտին, հետագայում միությունն անցավ Մանվելին»,- նշում է հրամանատարը, ում շուրջը հավաքվել են մարտական լուրջ կենսագրություն ունեցող ազատամարտիկներ։

Կոռնիձորի Արոն նկատում է `  բիրտ քայլ կատարվեց, երբ ԵԿՄ-ից անջատեցին միությունն ու միության խորհուրդը, թողեցին միայն վարչությունը։ «Մենք ականատես եղանք Մանվելի բիրտ, դավադիր եւ դավաճանական գործողություններին, որի «շնորհիվ» ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորին ուղարկվածը հայտնվեց արջի կերակրամանում»:

Կոռնիձորի Արոյին միացել են բազմաթիվ հրամանատարներ և անվանի ազատամարտիկներ` Ապարանցի Վլեն, Կարեն-Մալականը, ՀԱԲ-ի Կարինեն, ՀԱԲ-ի Հարութը, Սուսաննա Մարգարյանը, «Ֆիդայի» կառույցի ղեկավար Սեյրան Չիլինգարյանը, Փոքր Ջոնը, Գագիկ Դավթյանը և այլոք….

Խուդավերդյանը հրապարակեց ժամանակավոր ծրագիրը, որը բազմաթիվ կետերից էր բաղկացած:

Ապարանցի Վլե անունով հայտնի հրամանատարը նշեց, որ ազնիվ տղերքը չէին կարող մնալ օլիգարխիայից ու թալանչիներից կազմված երկրապահում:

Ծրագրի կետերի թվում են՝ լուծարել ԵԿՄ կառույցը, հրավիրել աուդիտ՝ ֆինանասական եւ գույքային ստուգումներ անցկացնելու նպատակով, վերանայել կանոնադրությունը, ստուգել պարգեւատրումները եւ դրանք հատկացնելու չափորոշիչները, ստուգել ԵԿՄ-ին տրամադրված նվիրատվություններն ու նպատակային հատկացումները, մշակել ԵԿՄ նոր անվանում, կառույցի հիմքը դարձնել 1988-1994 թվականների պատերազմին մասնակցած ազատամարտիկներին եւ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին, օրենքի սահմաններում հոգալ պատերազմի մասնակիցների ծախսերը, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, քանի դեռ չկա օրենք պատերազմի մասնակցի մասին, օրենք ազատամարտիկի մասին, օրենք պատվո վճարի մասին, որը պետք է լինի մոտավորապես 300 դոլարի չափով»։

Նա նշում է, որ այս կետերի շուրջ ժողով կանցկացվի, կկազմվի հանձնախումբ, կներկայացվի ԵԿՄ-ին, եւ եթե մեծամասնությունը որոշի, որ այս ցեխաջրի մեջ չպետք է մտնել եւ պետք է նոր կազմակերպություն ստեղծել, ապա կստեղծվի նոր կազմակերպություն: