Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ՀՐԱՏԱՊ.«Եթե դուք արյան ծարավ եք, խնդիր չկա, բայց  մենք արյան ծարավ չենք հաստատ». հրապարակվել է Միայնակ Գայլի հեռախոսազրույցը

229 total views, 1 views today

 

Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ  ա շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:

Դատական նիստին ապացույցների հետազոտման փուլն է, ցուցադրվում են գործում առկա տեսաձայնագրությունները:

Դրանցից մեկում գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը հեռախոսազրույց է ունենում մի քաղաքացու հետ, որին դիմում է մայոր-ով եւ հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ չեն հնչել:

«Արո, զենքերը դրեք, հանձնվեք, նորից եմ ասում՝ ոստիկանության ծառայողը հենց նոր զոհվեց ձեր կրակոցից»,- հեռախոսազրույցի ժամանակ ասում է մայորը:

Արայիկ Խանդոյանն էլ պատասխանում է, որ իրենց կողմից կրակոց չի հնչել. «Ախպեր ջան, մեր մոտից բացարձակ կրակոց չի եղել, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում, տենց բան մի ասեք: Եթե դուք արյան ծարավ եք, խնդիր չկա, բայց  մենք արյան ծարավ չենք հաստատ, մեր ազգի արյան ծարավը չենք, բերեք պայմանավորվենք»:

Նշենք, որ այսգործով ամբաստանյալներն են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը: