Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մանվելականները շարունակում են «արտագաղթել» Էջմիածնից.մանրամասներ.Հրապարակ

933 total views, 1 views today

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկայացել է իրավապահներին, եւ նրան ձերբակալել են։ Նա կասկածվում է «մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք» ձեռք բերելու եւ պահելու մեջ՝ ՔՕ հոդված 235, 2-րդ մաս։ Իսկ մանվելականները շարունակում են «արտագաղթել» Էջմիածնից, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո գեներալի ընտանիքի եւ նրա բարեկամների ու մերձավորների նկատմամբ քաղաքում անհանդուրժողական մթնոլորտ է ձեւավորվել։

Մանվելականների ռեժիմից ազատագրված էջմիածնեցիներից ոմանք որոշել են վրեժ լուծել գեներալի շրջապատից։ Տեղեկություններ կան, որ շատերն այս օրերին լքում են իրենց բնակարանները եւ կվերադառնան, երբ կրքերը հանդարտվեն։

Ի դեպ, ասացին նաեւ, որ Մանվել Գրիգորյանի հեկտարներով խոտհարքներն ու այգիներն անմշակ են մնացել, որեւէ բանվոր այլեւս չի ցանկանում աշխատել այդ տարածքներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում