Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ժաննա Գալստյանը սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի պատասխան. Հայկ Խանումյան (վիդեո)

260 total views, 1 views today

 

Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը պարզաբանում է ներկայացրել լիագումար նիստում իր եւ «Ժողովրդեավարություն» խմբակցության պատգամավոր Ժաննա Գալստյանի միջեւ տեղի ունեցած վեճի հետ կապված, որի ժամանակ, նրա փոխանցմամբ, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչել:

Խանումյանը Facebook-ի իր էջում տեսաուղերձում նշել է.

«Հունիսի 28-ին Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում միջադեպ է տեղի ունեցել, այդ թվում՝ իմ մասնակցությամբ: Քննարկվում էր 2017թ.-ի բյուջեի կատարողականը: Ես ներկայացրել եմ «Վերածնունդ» խմբակցության տեսակետը: Ես դեմ եմ քվեարկել կատարողականին: Նորմալ է, որ բյուջեի կատարողականին դեմ քվեարկած ուժը խոսում է նախագահի հրաժարականի մասին, որովհետեւ նա այդ կառավարության ղեկավարն է, բյուջեի կատարողականի անմիջական պատասխանատուն:

Սա վրդովմունք է առաջացրել ԱԺ պատգամավոր Ժաննա Գալստյանի («Ժողովրդավարություն» խմբակցություն) մոտ, ով սեռական բնույթի բառերով սկսել է հայհոյել ինձ ու ստացել է նույնպիսի պատասխան»:

Նա նշել է, որ ներողություն է խնդրել ԱԺ դահլիճում գտնվողներից, բայց հավելել, որ Ժաննա Գալստյանի նման վերաբերմունքն առաջին անգամ չէ, դա նրա մոտ սովորություն է, իսկ ինքը պարզապես պատասխանել է պատգամավորին:

2018թ. հունիսի 28-ին ԱԺ-ի նիստում տեղի ունեցած միջադեպի մասին

Gepostet von Hayk Khanumyan am Donnerstag, 28. Juni 2018