Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Նա արժանի չէ, որպեսզի իր մասին խոսեն». ԿԳ նախարարը` Դեմոյանի սկանդալային գրառման մասին

361 total views, 1 views today

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությունը՝ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի գիտական աշխատանքների ցանկի վերաբերյալ:

Ավելի վաղ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր. «Պահանջում եմ, որպեսզի այս շաբաթվա ընթացքում գիտական հանրությանը ներկայացնես կենսագրականիդ մեջ հիշատակված «քառասունից ավելի գիտական հոդվածները»: Կրկնում եմ, առնվազն 41 հրապարակում եւ բոլորը պարտադիր կերպով պետք է լինեն ԳԻՏԱԿԱՆ հոդվածներ»: Այս առնչությամբ Դեմոյանը Հովհաննիսյանին հորդորել էր տարբերակել «գիտական հոդվածը» «գիտական հրապարակումից»:

NEWS.am-ի թղթակիցը Լեւոն Խաչիկյանի 100-ամյակի կապակցությամբ Մատենադարանում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսից հետո փորձեց մեկնաբանություն ստանալ նախարարից, սակայն Արայիկ Հարությունյանը ձեռնպահ մնաց Դեմոյանի հայտարարությունների ցանկացած գնահատականից: «Նա արժանի չէ, որպեսզի իր մասին խոսեն այսպիսի միջոցառման ժամանակ»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Հավելենք, որ Հարությունյանի եւ Դեմոյանի միջեւ հարաբերությունները չափազանց լարվել են: Դեմոյանը զայրույթով քննադատել էր նախարարին՝ իր բացակայության ժամանակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում իր աշխատասենյակ ներխուժելու համար: Բացի դրանից, ըստ Դեմոյանի, նախարարը կեղծ տեղեկություններ է տարածում իր մասին ինստիտուտի աշխատակիցների շրջանում: Նա տեղի ունեցողը որպես քաղաքական հետապնդում է որակել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: