Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հայտարարվել է դարի լավագույն երգը

406 total views, 1 views today

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի “Crazy in Love” թրեքը “Rolling Stone” հրատարակության կողմից կազմված 21-րդ դարի 100 լավագույն երգերից բաղկացած ցուցակի առաջատարն է: Թրեքը կատարողի 2003 թվականի Dangerously in Love դեբյուտային ալբոմից է, որը ձայնագրվել Է նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ-Զիի մասնակցությամբ:

Երկրորդ տեղում բրիտանացի երգչուհի M.I.A.-ի Paper Planes կոմպոզիցիան Է: Եռյակը եզրափակում Է The White Stripes խմբի Seven Nation Army-ն:

Առաջին քսանյակում տեղ են գտել այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ Ջեյ-Զիի 99 Problems-ը, Քանյե Ուեսթի Runaway-ը, Քենդրիք Լամարի Alright-ը, Բրիթնի Սփիրսի Toxic-ը, Gnarls Barkley դուետի Grazy-ն, Միսսի Էլիթոնի Work It-ը, Էմի Ուայնհաուսի Rehab-ը եւ Դեւիդ Բոուիի Blackstar-ը:

Վերջին՝ 100-րդ հորիզոնականում Է պուերտոռիկացի արտիստ Դեդի Յանկիի Gasolina երգը: