Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Արցախում գայլերը հարձակվում են մարդկանց վրա. մահացել է երկու երեխա. մանրամասներ

437 total views, 1 views today

News.am-ը գրում է.

Արցախի Հադրութի շրջանում, հնարավոր է, գայլերին սպանելու քաղաքականությունը երկու երեխաների մահից հետո վերանայեն:

Հադրութի շրջանային մարմնի աշխատակազմի ղեկավար Վարդան Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց, որ տեղի ունեցած ողբերգությունից հետո տեղացիների կողմից մի քանի գայլեր են սպանվել, սակայն հայտնի չէ՝ նրանց թվում կար արդյոք երեխաների մահվան մեղավորը:

«Վերջին տարիներին գայլերին ոչնչացնելու մոինիթորինգ էր հայտարարվել, սակայն տեղի ունեցածից հետո կատաղության համաճարակից խուսափելու նպատակով  մի քանի գայլ ոչնչացվել է եւ ապագայում քաղաքականությունը կարող է  վերանայվել», — ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ հարձակման բոլոր դեպքերը տեղի են ունեցել գյուղի մերձակայքում:

Մայիսի 28-ի ցերեկը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Թումի շրջաններում գայլերը հարձակվել էին մարդկանց վրա:

Մեծ Թաղեր գյուղում գայլը հարձակվել էր Տիգրան Խամփերյանի վրա (2008 թ. ծնված)՝ վնասելով ազդրը եւ Արինա Մարգարյանի (2014 թ. ծնված)՝ վնասեկով երեխայի դեմքը եւ գլուխը: Թումի գյուղում գայլը հարձակվել էր Կամո Գասպարյանի վրա (2007 թ. ծնված)՝ դեմքի եւ ոտքերի վնասվածքներ հասցնելով: Նույն օրը երեկոյան հիվանդանոց էր դիմել Թումի գյուղի բնակիչ Լեւա Արզումանյանը (1977 թ. ծնված), որի ոտքը գայլը կծել էր:

Չնայած բժիշկների բոլոր ջանքերին Կամո Գասպարյանին եւ Արինա Մարգարյանին չհաջողվեց փրկել: