Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Զորի Բալայանի որդու հետ կոնֆլիկտը «Երևան» բժշկական կենտրոնի շուրջ՝ շարունակվում է.մանրամասներ

531 total views, 1 views today

«Երևան» բժշկական կենտրոնի շուրջ կոնֆլիկտը  չի մարել, աշխատողների մի մասը` 172-ից  60-ը  տեղափոխվել է այլ հաստատություն՝ «Սեբաստիա» բժշկական կենտրոն, սակայն «Երևան» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Տարոն Տոնոյանը հայտնել է, որ դա խնդրի լուծում չէ:

Հուլիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում Տարոն Տոնոյանը հիշեցրել է , որ հիվանդանոցի համասեփականատեր Հայկ Բալայանի՝ հայտնի գործիչ Զորի Բալայանի որդու հետ կոնֆլիկտը, որի հետեւանքով հիվանդանոցը փակվել է, շարունակվում է 2014 թվականից:

«Ինձ գումար առաջարկեցին, որ ես թողնեմ գնամ, հետո ես ավելի շատ առաջարկեցի, որ  իրենք գնան, ասել են՝ դա չի քննարկվում, ես էլ ասեցի իմ հեռանալն էլ չի քննարկվում: Ես անցյալում հայտարարել եմ, որ Զորի Բալայանը փորձում է խլել հիվանդանոցը»,- ասել է  Տարոն Տոնոյանը:

Տարոն Տոնոյանի խոսքով` Զորի Բալայանը իրեն  տուն է կանչել և ասել է, որ պետք է մոռանան խնդրի մասին.

«Պետք է այնպես անենք, որ մեր թոռներն ուրախ լինեն, դու ու տղաս պիտի եղբայրներ լինեք»- ըստ Տարոն Տոնոյանի ասել է Զորի Բալայանը:

Տարոն Տոնոյանն ակնկալում է, որ խնդիրը լուծում կստանա.

«Կարծես արդարությունը վերահաստատվում է մեր երկրում, հուսով եմ այս խնդիրն էլ արդար լուծում կստանա»:

Տարոն Տոնոյանը «Երևան» բժշկական կենտրոնի հարևանությամբ նոր հիվանդանոց է կառուցում, որտեղ կաշխատեն նրա նախկին աշխատողները:

Նա մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում.

«Հայկ Բալայանը 95-ից 97 թվականներին ծառայել է բանակում, բայց կրթության և գիտության նախարարության փաստաթղթերում գրված է, որ այդ տարիներին նա սովորել է»: