Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Որտեղի՞ց գեներալ Մանվելին տուշոնկեքը. ԳՇ պետը մանրամասնել է

676 total views, 1 views today

Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց  Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված  «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն եւ ներքնազգեստը օրինական կերպով է տրվել ԵԿՄ-ին, ԳՇ պետն ասաց. «ԵԿՄ–ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին։ Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել»։

Նա հայտնեց, որ բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու եւ խստացվելու է. «Ինչ վերաբերում է ԵԿՄ–ին այլեւս չտրամադրելուն, այս պահին այդ հարցը չի քննարկվում»։