Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Դու միշտ եղել ես բացառիկ». Նազենի Հովհաննիսյանը՝ Նադեժդա Սարգսյանի մասին

782 total views, 1 views today

Norhayacq.am-ը արդեն հայտնել է, որ երեկ երեկոյան ժամը 20:05-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդության պայմաններում, 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ սիրված երգչուհի , ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Նադեժդա Սարգսյանը:

Հայտնի մարդիկ շարունակում են սոցցանցերի իրենց միկրոբլոգերում հիշել լուսավոր եւ պայծառ երգչուհուն:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր  Instagram-ի իր էջում տեղադրելով Նադեժդա Սարգսյանի եւ Էմմի հետ լուսանկար նույնպես հայտնի երգչուհուն նվիրված գրառում է կատարել: Խոսելով բացառիկ երգչուհու մասին նա գրել է. «Նադյա ջան, քեզ շատ եմ սիրում, շատ էի սիրում ու էլի կսիրեմ։ Քո մասին անցյալով չի լինում… Մահը… հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում Յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու ինձ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ, շարժիչ ես բոլորիս համար, մեր Նադյան, ով անհավանական ուժի տեր էր, ով կյանքի կռիվ էր տալիս, ու բոլորիս ստիպում ապրել, չհոգնել, չընկճվել։ Իմ ընկերն ես, Էմուլիս պես քեզնով հիանում էինք, ապրում, ու անսահման ցավ զգում հիմա… կորստովդ։

Նադյան՝ իր անվան պես միշտ Հուսադրող, Սիրող ու Կյանքին հավերժ սիրահար։

Իմ Սիրելի ու թանկ Դոդոն ու Նադյան, որ կրկին միացան՝ ինչ-որ տեղ այնտեղ, վերևներում։ (

Ասես մամայիս նորից կորցրած լինեմ… վերջերս Նադյան ասաց… «Ստիվ Ջոբսն էդքան հնարավորություններով չկարողացավ հաղթել էդ հիվանդությունը, իսկ ես՝ կամ այսքան տարի, ուրեմն Աստված մի բանի համար ինձ պահում ա…» Աստված էսքան տարի քեզ մե՛զ համար էր պահում Նադյուշ,,,Էմուլի համար, քո թոռներին վայելելու համար։

Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր. Լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն Հոգի։ Շողա Երկնակամարում, քո իսկական տեղն էնտեղ է ես կարոտում եմ քեզ…»: