Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ինչպես է նշել իր ծննդյան օրը Սերժ Սարգսյանը. Հրապարակ

288 total views, 1 views today

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրն անցկացրել է Ծաղկաձորում, ինչպես միշտ՝ ընտանեկան միջավայրում, ընտանիքի անդամների եւ ընտանիքին մոտ կանգնած մի քանի հյուրերի հետ։ Օրվա ընթացքում նրան են այցելել մտերիմները, այդ թվում եւ՝ ղարաբաղյան բարձր շրջանակներից, ՀՀԿ կուսակիցները։ Այս անգամ բոլորը մեկ մարդու նման իրենց պարտքն են համարել զանգահարել եւ շնորհավորել, «մի քանի բառ փոխանակել» նրա հետ։

Ֆեյսբուքում եւ էլեկտրոնային եղանակով են շնորհավորանքներ հղել, ինչի համար դաժան քննադատության արժանացան ոմանք, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը։ Հարցին՝ այս անգամ ե՞ւս, ինչպես մյուս բոլոր տարիներին, դուք առանց հոբելյարի հավաքվեցիք ռեստորաններից մեկում՝ նշելու «վոժդի» տարեդարձը, մեզ հետ զրուցող ՀՀԿ ԳՄ անդամն ասաց․ «Քանի որ երկուշաբթի տեղի էր ունենալու ԳՄ նիստ, այս անգամ հարմար գտանք այդտեղ շնորհավորել իրեն․ դա էլ է հին սովորույթներից»։ Իսկ ինչո՞ւ եք երկուշաբթի օրով ԳՄ հրավիրում։

«Նախորդ անգամվանից հարց էր մնացել, ոմանք բացակայում էին՝ դրա համար»։ Նախիջեւանի կուտակումների՞, որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելո՞ւ, Կարեն Կարապետյանին փոխարինող գտնելո՞ւ, ո՞ր հարցն է այդպես շտապ հավաքի առիթ դարձել։ «Թվարկվածից ոչ մեկը․ քննարկվող հարցը բարձրաձայնման ենթակա չէ»։ Իսկ ե՞րբ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։ «Ոչ շուտ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում