Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ադրբեջանն ուզում է պատերազմ սադրել Նախիջևանի սահմանին. Վահան Բադասյան. Ժողովուրդ

3,347 total views, 1 views today

Ինչպես հայտնի է, հայ-նախիջևանյան սահմանին վերջին օրերին լարվածությունն աճել է. հունիսի 30-ի երեկո­յան և հուլիսի 1 -ի առավոտյան ադրբեջանական ՋՈւ-ն նախիջևանյան ուղղությամբ՝ որոշ տեղամասերում, փորձել էր դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել: Ի պատասխան՝ ՀՀ ՋՈՒ-ն պատասխան կրակ էր բացել՝ թույլ չտալով հակառակորդին կատարելու իր խնդիրը: Արցախյան ազատամարտի մասնակից Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե այսպես Ադրբեջանը փորձում է պատերազմ սադրել: «Ադրբեջանն ամեն գնով ուզում է պատերազմի կամ շանտաժի միջոցով իր նպա­տակին հասնել: Եվ կարծում եմ՝ այսօր մենք մտածելու տեղիք ունենք, որովհետև եթե պատերազմն իրենք սկսեն՝ մենք պետք է պատրաստ լինենք ամեն կերպ հարված տալու»,- ասել է նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: