Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Ոչ ներկա եմ եղել, ոչ էլ՝ ականատես». ինչից է խուսափում նախարարը

203 total views, 1 views today

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պնդում է, որ ներկա չի եղել հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված միջադեպին:

«Ձեր ասած միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ էլ ականատես», — այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը:

Նախարարը հայտնել է, որ ճանաչում է տուժողին, սակայն իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել:

Ավելի վաղ Norhayacq.am-ը հայտնել էր, որ միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ոստիկանությունը՝ նշելով, որ Հրաչյա Ռոստոմյանը ներկա է եղել միջադեպին:

Հայտարարությունում նշվում է, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, Արմենիա ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք եւ այլ վնասվածքներ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի եւ այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։

Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։