Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սաշիկ Սարգսյանին և նրա որդուն ԱԱԾ-ն տարել է. ի՞նչ կար Սերժ Սարգսյանի եղբոր տանը/տեսանյութ/

443 total views, 1 views today

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ ուշ երեկոյան  դադարեցրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը շուրջ ութ ժամ տեւած հատուկ գործողությունները եւ հեռացել Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդու՝ Հայկ Սարգսյանի հետ միասին։

ԱԱԾ-ից դեռ չեն հայտնում՝ ի՞նչ են հայտնաբերել Երեւանի Թումանյան փողոցում գտնվող Սարգսյանների տանը: Լրագրողները ֆիքսել են միայն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրենց հետ մի քանի փաթեթ են տարել:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել, քանի որ զենքն օրինական է եղել:

Մանրամասները` News.am-ի տեսանյութում