Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Վարչապետը Սիսիանում փակագծեր է բացել

695 total views, 1 views today

Ես մեղավոր եմ զգում, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չի ներգրավվել: Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, սիսիանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցավում եմ, որ քայլարշավի ժամանակ Սյունիքը չկար: Մեղավոր եմ ինձ զգում, բայց եթե Մեղրիից սկսեինք, ուրեմն հիմա նոր Երեւան կհասնեինք: Այնպես որ կարծում եմ՝ մեր որոշումն արդարացված է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, թավշյա հեղափոխության հաղթանակը յուրաքանչյուրի հաղթանակն է, իսկ հաղթանակածի զգացողությունը պետք է մշատպես լինի, այլ ոչ թե տեւի 1-2 ամիս. «Թույլ չտաք որեւէ մեկին ձեր հաղթանակը վերցնել, հաղթանակածի զգացողությունը հարատեւ պետք է լինի»,-ասաց նա:

Կարճ ելույթից հետո նա պատասխանում է սիսիանցիների հարցերին: