Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Իմ միակ արու զավակը իր ժամկետային զինծառայության ավարտի շեմին զոհ դարձավ գոյություն ունեցող կոռուպցիոն կարգերի անփութությանը».նամակ`վարչապետին

2,149 total views, 1 views today

Զոհված զինծառայողի մայրը դիմել է ՀՀ վարչապետին.

«Բարև Ձեզ ,հարգելի՛ Նիկոլ Փաշինյան։ Ես Հրանտ Մանգասարյանի մայրն եմ, ով ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 13-ին։ Նա բանակ է զորակոչվել 2016 թվականի հունվարի 11ին։ Ես իմ որդուն ճանապարհել եմ բանակ հույս ունենալովով, որ իմ միակ տղան կվերադառնա հայրենիքին իր պարտքը տված, սակայն 2017 թվականի նոյեմբերի 4-ին ես ստացա որդուս մահվան լուրը։

Տղաս իր ծառայությանը կատարել է անթերի, ստացել է գովասանագրեր։ Իր ծառայության ընթացքում տեղի ունեցավ ապրիլյան Պատերազմը,  որին իր մասնակցությունը ունեցավ նաև տղաս։

Պարո՛ն վարչապետ, այս նամակի շարժառիթը իմ երկարաժամկետ տառապանքն է, որի պատճառը 2017թ․-ի նոյեմբերի 4-ին Մարտակերտի թիվ 49971 զորամասի պահեստում տեղի ունեցած պայթյունն է, որին զոհ դարձավ իմ որդին՝ Հրանտ Մանգասարյանը։ Այն օրից սկսած, երբ որդուս մահվան բոթը ցնցեց ու քայքայեց իմ ու իմ մտերիմների կյանքը, երբ անգամ հնարավոր չեղավ վերջին անգամ տեսնել որդուս մարմինը լրիվությամբ, ես ու իմ ընտանիքը ստիպված եղանք պայքարել սառնասիրտ կարգերի դեմ։ Իմ ու իմ հարազատների անդադար ճնշումները պարտադրեցին բարձրաստիճան անձանց մեզ հատկացնել հուղարկավորության խնդիրները լուծելու համար ողորմելի գումարներ, որից զատ մենք ոչ մի փոխհատուցում չստացանք նախկին կառավարությունից, չնայած տեղի ունեցած հանցագործությունը պարտավորեցնում էր մեղավոր կողմին արժանավոր փոխհատուցման վճիռ իրականացնել՝ ըստ <<մարդու իրավունքների պաշտպանության հիմունքների>>։

Նախկին կառավարությունը, արհամարհելով այս շարժառիթները, ամեն կերպ խուսափել է հաստատուն օրինական վճիռ կայացնելուց։ Իմ որդին՝ իմ տան սյունը, իմ միակ արու զավակը, հինգ քույրերի միակ եղբայրը իր ժամկետային զինծառայության ավարտի շեմին զոհ դարձավ գոյություն ունեցող կոռուպցիոն կարգերի անփութությանը՝ մեր անապահով ընտանիքը մատնելով անորոշության։

Ես կառավարությունից պահանջեցի վերադարձնել իմ որդուն ողջությամբ, բայց նրանց բազմատեսակ քաշքշուկները, վիրավորական պատասխանները ինձ դրդեցին կայացնել որոշում դիմել ՄԻԵԴ։ Սակայն վերջին շրջանում երկրի ներսում տեղի ունեցող <<թավշյա հեղափոխությունը>> իմ մեջ առաջացրեց հավատ նորընտիր կառավարության նկատմամբ, ինչն էլ ինձ մղեց մասնակիցը լինել այդ հեղափոխության։ Այս բաց նամակով, Պարոն Փաշինյան, ես դիմում եմ Ձեզ, որպեսզի իմ այս խնդիրը որպես պահանջ ներկայացվի նախկին կառավարությանը, որը պարտավոր է իրագործել կատարված հանցագործության փոխհատուցումը՝ իր ամբողջ իրավական հիմունքների չափանիշներով։ Ես՝ լինելով <<թավշյա հեղափոխության>> մի մասնիկը, հավատում եմ, որ արդարության բոլոր կանոնները կիրագործվեն իմ խնդրի առիթով, և իմ սիրտը կխաղաղվի։ Կանխավ Շնորհակալ եմ:

Հետմահու հերոս Հրանտ Մանգասարյանի Մայր՝ Նունե Հակոբյան