Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Արամ Սարգսյանը ԵԿՄ նախագա՞հ

331 total views, 1 views today

Այսօր՝ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երեւանի եւ մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների  մասնակցությամբ տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ:

ԵԿՄ-ից հայտնում են, որ նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին՝ քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի եւ արտահերթ համագումարի հետ կապված հարցերը:

Վարչության  փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը եւ Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրեցին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի  թեկնածությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ», — իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը, ով նաեւ պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության եւ բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը:

Ընդլայնված նիստում քննարկվեց նաեւ ԵԿՄարտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանն առաջարկեց համագումարը հրավիրել սեպտեմբերին: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ ԵԿՄ փոխնախագահների եւ մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի եւ համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ: Քննարկվեցին նաեւ ընթացիկ այլ հարցեր: