Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Փոքր կրպակները փակվում են, միջին ձեռնարկատերերն էլ դեռ պայքարում են

293 total views, 1 views today

«Իրատես» թերթը գրում է.

«Վարչապետ դառնալու առաջին իսկ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԴՄ կտրոններով առևտուր անելու պարտադրանքի մասին: Տնտեսական քաղաքականության առումով, անշուշտ, դրական երևույթ է, սակայն, ըստ ՓՄՁ-ների, ունի նաև խանգարող հանգամանք:

Մինչ այդ նկատենք, որ այսօր վարչապետը հայտարարել է, թե հարկերի հավաքագրման 49 միլիարդ դրամի աճ ունենք` հանած ԱԱՀ-ն: Այս թիվը բավական տպավորիչ է, եթե դրան զուգահեռ տնտեսությանը նոր շունչ հաղորդելու ազդակներ երևան, մինչդեռ տնտեսությունում հակառակ գործընթացներն են նկատվում: Վերջին շրջանում փոքր ու միջին որոշ ձեռնարկատերերի կրպակները փակվում են կամ էլ դրա եզրին են: «Ամբողջովին» ՀԴՄ կտրոններով աշխատելու հանգամանքը նրանց կանգնեցրել է խոշոր խնդիրների առաջ, չեն կարողանում եկամուտ ստանալ և պահել իրենց կրպակները: Խնդրի մասին բազմիցս իրազեկել են կառավարությանը, գործադիրն էլ խոստացել է հարկային փոփոխություններ անել:

Դիմել են նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, վերջինս էլ անձամբ հավաստել է, որ իրավիճակը կշտկեն, սակայն դեռ ձայն-ծպտուն չկա:

Ու մինչ կառավարությունը փոփոխությունների մասին է մտմտում, որոշ փոքր կրպակներ արդեն փակվել են, միջին ձեռնարկատերերն էլ դեռ պայքարում են։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ՓՄՁ-ների հետ հանդիպում էր կազմակերպել՝ քննարկելու նրանց խնդիրները, սակայն օրվա քննարկումների ծիրում հարկային օրենսգրքի վերաձևում չի ուրվագծվում»,-գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: