Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ՀՐԱՏԱՊ.Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողները ներխուժել են Մայր Աթոռի դիվանատան շենք

324 total views, 1 views today

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարները մտել են Մայր Աթոռի դիվանատուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը:

«Քիչ առաջ հայտնի նախաձեռնության անդամները ներխուժեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։ Նրանք որեւէ կերպ տրամադիր չեն՝ ունկնդիր լինելու եկեղեցականների հորղորներին դադարեցնելու նման անընդունելի եւ դատապարտելի վարվելակերպը»,-գրել է նա։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, արդեն մեկ ամիս է, պահանջում են կաթողիկոսի հրաժարականը: