Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

ԵԿՄ նախագահի թեկնածու առաջադրվեց նաև Կոռնիձորի Արոն.մանրամասներ /տեսանյութ/

5,013 total views, 2 views today

ԵԿՄ հիմնադիր նախագահ` Արա Խուդավերդյանին  աջակից, ԵԿՄ-ից առանձին գործող ազատամարտիկների միությունները  համատեղ հայտարարությամբ  են  հանդես եկել: 17  կազմակերպությունների ղեկավարները, որոնց շարքերում հայտնի հրամանատարներ կան ԵԿՄ առաջիկա համագումարում ցանկանում են առաջադրել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի թեկնածությունը:
Ձևավորված խորհրդի անդամները այսօր` հուլիսի 6-ին ԵԿՄ ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին փոխանցեցին դիմումը: ԵԿՄ-ում Խուդավերդյանին և աջակիցներին ընդունեցին, ինչպես հարազատի: Գրկախառնություններ, հուզմունք…

Արա Խուդավերդյանը Norhayacq.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց.«Եթե ԵԿՄ-ն խախտի կարգը և փորձի կրկին անգամ ոտնահարել ազատամարտիկների կամքը, ապա մենք ունենք պահուստային տարբերակ, այն է `կհիմնենք նոր ԵԿՄ կամ քիչ փոխված անունով կառույց, որտեղ կհավաքվեն իսկապես կռված տղերքը: Սակայն այս պահին մենք պատրաստ ենք ներկայացնել մեր գաղափարախոսությունը և ծրագիրը»:

Մանրամասները` տեսանյութում: