Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ազգային Հերոսի ծննդյան օրն էր ու մայրը խոսեց…/տեսանյութ/

790 total views, 2 views today

Ազգային հերոս լինելու համար պետք է ունենալ այն բացառիկ հատկությունները, որոնցով օժտված էր Ջիվան Աբրահամյանը: Բավական մայրիկի ոգին ու պայքարը կաթի միջոցով անցել էր որդուն: Բավական մայրիկը (Ադեն) ոչ մի պայմանով չի հանդուրժում դավաճաններին և մարդավաճառներին: Նա իր որդիներին նվիրեց համազգային պայքարին և ֆիզիկապես կորցրեց Ջիվանին: Ջիվանը`կդառնար 57 տարեկան, բայց չհասցրեց բոլորել 30-ը:

«Մա՛մ, որ ես չպաշտպանեմ էս երկիրը, ապա ո՞վ կպաշտպանի, ես մոր թևի տակ մտնող տղա չեմ, ախր մենք ախպերներով պետք ա գնանք, որ թուրքերը չգան նստեն մեր տները»,-Ջիվանի խոսքերն է հիշում Բավական մայրիկը:

Ջիվանի ծննդյան օրը պետք է համազգային տոն լինի, բայց այսօր` հուլիսի 6-ին նրան հիշեցին միայն նրա անունը կրող դպրոցի սաները և Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար Ջիվան Աբրահամյանի հարազատներն ու մի քանի զինակից ընկերները:

Ջիվան Աբրահամյանի մորեղբոր որդին և մարտական ընկերը` Հատուկ գնդի առաջին վաշտի ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը նշում է, որ հրամանատարը ոչ մեկին ոչինչ չէր պարտադրում և մարտի էր տանում հոգեպես պատրաստ զինվորներին:

Թող ջիվաններ շատ ծնվեն Հայաստանում: Ծնունդդ շնորհավոր ՀԵՐՈՍ….