Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Յունիբանկի Ստեփանակերտի մասնաճյուղը անկա՞խ քաղաքականություն է վարում…

345 total views, 1 views today

Ինչպես մի շարք բանկեր,այնպես էլ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ,զբաղված է տգետ դիրքորոշմամբ:Խտրականություն դնելով Հայաստանի և Արցախի միջև,կիրառում են տարբեր օրենքներ՝ միևնույն գործարքի համար:

Ուզում եմ անդրադառնալ ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ի non-cash վարկային ծրագրին,որտեղ հստակ նշված է,որ մինչև 600.000 ՀՀ դրամ կարող է ստանալ յուրաքանչյուր ֆիզիկական անձ՝ առանց եկամուտը հաստատող տեղեկանքի՝ միայն անձնագրով և սոցիալական քարտով:Սակայն,զանգահարելով բանկի Ստեփանակերտ մասնաճյուղ,տեղեկանում ենք,որ անկախ գումարի չափից,պարտադիր պետք է ներկայացնել տեղեկանք՝ աշխատավարձի վերաբերյալ:Իմ այն հարցին,թե ինչու՞ է ձեր պաշտոնական էջում նշված,որ մինչև 600.000 ՀՀ դրամ ստանալու համար անհրաժեշտ է միայն անձնագիր և սոցիալական քարտ,վարկային մասնագետը պատասխանում է,որ պաշտոնական էջը որևէ կապ չունի իրենց մասնաճյուղի հետ:

Հարց է առաջանում.մի՞թե միևնույն բանկի տարբեր մասնաճյուղերին չի վերաբերվում մշակված և հաստատված ձևաչափը և ինչու՞ Արցախում գործող հայաստանյան այլ բանկեր չեն առաջնորդվում այսպիսի սխալ և թյուր մոտեցմամբ:

Բազմիցս բանկի էլեկտրոնային հասցեին գրել եմ,թե ինչո՞վ է պայմանավորված այդպիսի <<օրինագիծը>>,սակայն մինչ օրս ոչ մի անձագանք չեմ ստացել:

Սա խոսում է այն մասին,որ շահագրգիռ մարմինները այնքան էլ իրազեկված չեն բանկային համակարգում տեղի ունեցող <<օրենքների մշակումից>>,այդ պատճառով էլ  ոլորտը մնացել է  բացիթողի վիճակում:

Հորդորում եմ ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ տնօրինությանը,վերանայել այս խնդիրը և զերծ մնալ խտրականությունից:

Հ.Գ Հոդվածին կից ներկայացնում եմ բանկի կողմից մշակված վարկային օրինագիծը՝ Non-Cash ծրագրի համար:

 

Non-Cash վարկի պայմանները
Նպատակային նշանակությունը սպառողական
Վարկառուի նկատմամբ պահանջները — ՀՀ ռեզիդենտ Ֆիզիկական անձ

— բացասական վարկային պատմության բացակայություն

— տարիքային սահմանափակում` 21-65 տարեկան

Վարկի գումարը 200 000 ՀՀ դրամ վարկային պատմության բացակայության կամ դրական վարկային պատմության առկայության դեպքում
400 000 ՀՀ դրամ դրական վարկային պատմության առկայության դեպքում
600 000 ՀՀ դրամ դրական վարկային պատմության առկայության դեպքում
800 000 ՀՀ դրամ դրական վարկային պատմության և գրանցված եկամտի դեպքում
1 000 000 ՀՀ դրամ դրական վարկային պատմության և գրանցված եկամտի դեպքում
Վարկի արժույթը ՀՀ դրամ
Վարկի ժամկետը -մինչև 30 ամիս, եթե վարկի գումարը չի գերազանցում 200,000 ՀՀ դրամը
-մինչև 48 ամիս, եթե վարկի գումարը կազմում է սկսած 400,000 ՀՀ դրամը
Տարեկան տոկոսադրույքը 15%
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Փաստացի տարեկան տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները եւ այլ վճարները սահմանված ժամկետներում եւ չափերով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և օրինակը կարող եք գտնել այստեղ:

Վարկային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի կողմից անվանական տոկոսադրույքի փոփոխություն չի նախատեսվում, եթե վարկառուն չի խախտում պայմանագրով սահմանված պայմանները: Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ:

Ապահովվածությունը երաշխավորություն ըստ բանկի պահանջի:
Վարկի տրամադրման կարգը անկանխիկ եղանակով
Քարտի տեսակը Visa “No name” քարտ
Վարկի մարման կարգը Ամենամսյա, հավասարաչափ մարումներով: Վարկի վաղաժամկետ մարում թույլատրվում է առանց տույժերի:
Ուշադրություն` տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կարող է գրանցվել վարկային ռեգիստրում: Վարկային պարտավորությունների չկատարման դեպքում հնարավոր է պատավորությունների մարում վարկառուի գույքի հաշվին:
Հաշվի բացում և սպասարկում — հաշվի բացում` անվճար

— հաշվի սպասարկում` վարկի սկզբնական գումարի 0,29% ամսական

— չնվազող մնացորդ` 0

Միջնորդավճար Գումարի կանխիկացում քարտից — 5%
Տույժեր Ժամկետանց գումարի 0.13%-ի չափով` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար:
Ներկայացվող փաստաթղթերը — դիմում
— անձնագիր
— սոցիալական քարտ
— երաշխավորի փաստաթղթերը /ըստ բանկի պահանջի/
Սպառողի համար վարկի հասանելիությունը սահմանափակող այլ պայմաններ չկան: Վարկի ձևակերպումը կատարվում է բանկում:

Վարկի տրամադրման դրական գործոններն են հաճախորդի վարկունակությունը, դրական վարկային պատմության առկայությունը, գրավի առարկայի որակը և այլն:

Վարկի մերժման գործոններն են հաճախորդի եկամուտների անբավարար լինելը, բացասական վարկային պատմության առկայությունը, ներկայացված տեղեկատվության կամ փաստաթղթային փաթեթի թերի կամ անարժանահավատ լինելը և այլն:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը բանկը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 1 աշխատանքային օր
Հաճախորդին վարկային հայտի վերաբերյալ կայացրած որոշման մասին բանկը տեղյակ է պահում 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Վարկը հաճախորդին տրամադրելու ժամկետը 1 աշխատանքային օր

Ուշադրություն
Լրացնելով օնլայն վարկային հայտը` Դուք դրանով իսկ տալիս եք Ձեր համաձայնությունը, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն հարցում կատարի «ԱՔՌԱ Քրեդիթ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից «Յունիբանկ» ԲԲԸ-ին տրամադրվի Ձեր ներկա և նախկին ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից կարող են հաշվի առնվել Ձեզ հետ վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս:
Ինչպես նաև տալիս եք Ձեր համաձայնությունը, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից վարկային (փոխառության և այլն) պայմանագիր կնքելու դեպքում տվյալ վարկային (փոխառության և այլն) պայմանագրի գործողության ողջ ընթացքում ցանկացած պահին առանց Ձեզ նախապես տեղյակ պահելու «ԱՔՌԱ Քրեդիթ Ռեփորթինգ» ՓԲԸ-ն «Յունիբանկ» ԲԲԸ-ին տրամադրի Ձեր ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ:
Սույնով Դուք հաստատում եք, որ գիտակցում եք, որ տրամադրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից, կարող են ազդել «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից կայացված համապատասխան որոշման վրա, ինչպես նաև, կարդացել և հավաստում եք, որ սույն տեղեկավտությունը Ձեզ համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան