Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Սարդարապատի թանգարանի տնօրենը զբաղված է եղե՞լ միայն սիրուհու հագուկապով. լարված իրավիճակ

157 total views, 1 views today

<<Քայլ արա՝ Մերժիր Կարենին, <<Կարե՛ն, Հեռացի՛ր>> և նման վանկարկումներով հուլիսի 7-ին Սարդարապատի թանգարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել Արմավիրի Մարզի Արաքս գյուղում: Սարդա

Երեկ՝ հուլիսի 7-ին, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում կրքերը բորբոքվել էին, քանի որ թանգարանի նախկին աշխատողները և՛ Երևանից, և՛ Արմավիրի մարզի Արաքս գյուղից, հավաքվել էին թանգարանի, ի դեպ, փակ դռների առջև և պահանջում էին թանգարանի միապետ տնօրենի՝ Կարեն Արիստակեսյանի հրաժարականը: Հատկապես հավաքվածներին անհանգստացրեց և բարկացրեց այն փաստը, որ աշխատանքային շաբաթ օրով մշակութային պետական հիմնարկ համարվող թանգարանոի դռները փակ էին. ուստի և հասկանալի էր, որ աշխատակիցները զգուշացվել էին բողոքի ակցիայի մասին և միջոցներ ձեռնարկել:

Թանգարանի նախկին աշխատակիցներից մեկի պնդմամբ ամբողջ գյուղում չենք գտնի մեկ ընտանիք, որ տուժած չլինի Արիստակեսյանի արարքներից, կամայականություններից, դաժանություններից, լսած չլինի նրա անպատվությունների շարանը: Ըստ հավաքվածների՝ տնօրենը առանձնակի ատելություն ունի հատկապես 40-65 տարեկան, ինչպես ինքն է բազմիցս ասել, ոչ բարետես արտաքինով կին աշխատակցուհիների նկատմամբ, որոնց վրայից բորշի հոտ է գալիս: Նա բազմիցս է անպատվել բաժնի վարիչներին, այլ աշխատողներին՝ մեղադրել նրանց անգրագիտության, ոչ կոմպետենտության մեջ, այնինչ, պետք է նշենք, որ ինքը տնօրենը պատմաբան չէ, թանգարանագետ չէ, ավելին, բանասեր է, Միսս Հայաստան մրցույթի նախագահը:

Հասկանալի չէ, ինչպես ոչ մասնագետը կարող է դատել, թե 30 և ավելի տարիներ այդ կառույցում աշխատած ավագ գիտաշխատողները հանկարծ մեկ օրում դարձան անգրագետ, ով է, այդ դեպքում, ինչպես բարկանում են նախկին աշխատակիցները, կազմել այդ բոլոր արձանագրությունները, էտիկետները, բոլոր բացատրագրերը, որոնց հիման վրա այսօր էքսկուրսիա են տանում էքսկուրսավարները:

Նախկին սարդարապատցիների խոսքով՝ ինքը Արիստակեսյանը իրեն անպարտելի էր զգում, քանի որ նախկին իշխանությւոններով էր վեր վեր թռչում, շատ անգամներ է ասել՝ <<Ինձ այս պաշտոնին նշանակել է և այդ աշխատանքից ազատել կարող է միայն Սերժ Սարգսյանը>>: Նա չէր էլ թաքցնում իր կապերը նախկին իշխանությունների հետ և այն, որ հովանավորում են իրեն: Նախկին աշխատակիցների պնդմամբ՝ այսօր էլ նա չի ընդունում ներկա իշխանություններին, ավելին, Սարդարապատի հերոսամարտի տոնբակատարություններին Սարդարապատի հայտնի զանգերը, չգիտես ինչու, չեն ղողանջել, բացի այդ, և դա շատերն են լսել, որ ինչ մենք ունենք նոր վարչապետ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, նա, տնօրեն կոչեցյալը թանգարանի առջև թափառող շներին կոչում է Նիկոլ անունով: Ի դեպ, նա տնօրինում է 11 տարի, և այդ տասնմեկ տարիների ընթացքում նա ոչ միայն ոչ մի միջոց չի ձեռնարկել թանգարանի շրջակա տարածքից թափառող շների վերացման ուղղությամբ, որոնք հարձակվում են և աշխատակիցների վրա, և այցելուների, այլև ոչ մի միջոց չի ձեռնմարկել օձերի վերացման ուղղությամբ, որոնք այդպես էլ վխտում են ֆոնդերում, թանգարնի նկուղային հատվածներում, ներքևի զուգարանում:

Ըստ նախկին աշխատողների՝ տնօրենը զբաղված է միայն իր սիրելիի կամ սիրուհու՝ Վարդիթեր Չարչյանի հագուկապով, կրթությամբ, ի դեպ, նա այսօր զբաղեցնումն է տնօրենի օգնականի պաշտոնը, ավելին, նրա երեք դիպլոմների և կրթաթոշակների գումարները հատկացվել են թանգարանին հասանելիք բյուջեից, նրան դասավանդումն են և գնահատականներ են նշանակում թանգարանում աշխատող մասնագետ դասախոսները, իսկ տնօրենը միայն մտածում է եկամուտների մասին, զբաղվում դրամաշորթությամբ, թանգարան եկած եկամուտները գրպանելով, այնինչ վաղուց արդեն ֆոնդերը աղետալի վիճակում են, գորգերը և այլ ցուցանմուշների մեծ մասը վնասված են փոշուց և ցեցից: Թանգարանը ունեցել է վերականգնողներ, սակայն այսօր այդ հաստիքը կա, իսկ աշխատողներ այլևս չկան:

Եկամուտ է թանգարանին բերում զուգարանը, պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների վաճառքը, հացատունը, կեղծ տոմսերի վաճառքը, որոնք <<տպվում են>> Ա4 ֆորմատի թղթի վրա, առանց ՀԴՄ կտրոնի, թանգարանը հիմնականում չի մասնակցում թանգարանային գիշերներին, մասնակցելու դեպքում էլ անվճար չէ, ինչպես պահանջում է նման միջոցառումների կարգը: Նախկին աշխատակիցների խոսքով անգամ մայիսի 28-ի տոնակատարություններին, այն օրվանից, ինչ տնօրինում է այս անձնավորությունը, թանգարանը անվճար չէ, այնինչ նախկին տնօրենների օրոք կարգն այդպես էր, որ Սարդարապատի հերոսամարտի օրը թանգարանը գործում էր անվճար:

Տնօրենի անպատվություններին, փառահեղ բառապաշարին և գոռգոռոցներին ծանոթ է ողջ Արաքս գյուղը:

Սիրան տատը, ով թեև ոչ մի ընտանիքի անդամ չունի, ով առնչվում է թանգարանի հետ,ինքն էլ ոչ մի կապ չունի թանգարանի հետ և կարծես չի տուժել տնօրենի ձեռքից, բայց ասում է, որ միայն Վարդիթեր Չարչյանին՝ որպես կին ասենք, սիրուհի ասենք, կարգավիճակում ունենալով, դա բավական է, որ այդ անձնավորությունը պատվազուրկ լինի:

Ակցիայի կազմակերպիչները մեզ հետ զրույցում ասացին, որ եթե իրենց բողոքը անպատասխան մնա, հաջորդ քայլը կլինի Պաշտպանության նախարարություն դիմելը, ապա նաև Կառավարության շենքի առջև բողոքներ անցկացնելը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։