Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

«Մայր Աթոռի վեհարանը բռնազավթված է…». Բագրատ Սրբազան

220 total views, 1 views today

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Սիրելինե՛ր, բոլորիդ հայտնի նախաձեռնության պարագլուխները Կորյուն աբեղայի գլխավորությամբ կամ ներշնչմամբ, արդեն երկար ժամանակ, հակառակ իրենց կողմից Ամենայն Հայոց Հայրապետի, հոգեւորականց դասի, հավատացյալների հասցեին հնչեցրած բոլոր տեսակի հայհոյանքների, ստի, կեղծիքի, զրպարտությունների, եւ հակառակ մեր անձնական կամ հրապարակային բոլոր հորդորներին, խնդրանքներին, ծով համբերությանն ու հանդուրժողականությանը եւ հրավերին վերադառնալու կանոնական դաշտ եւ հարցերն ու խնդիրները լուծել Հայ Եկեղեցու կյանքին հարազատ սկզբունքներին եւ էությանն համապատասխան՝ վերջին զազրելի արարքը գործեցին, բռնազավթելով Վեհարանի (Դիվանատան շենքը)՝ անմնացորդ սուտ ու հերյուրանք տարածելով Սուրբ Գեղարդի վերաբերյալ եւս, որը պատճառ դարձավ շատերի գայթակղության եւ մոլորության, որի պատասխանը Տիրոջ Խոսքի համաձայն որպես երկանաքար մնում է իրենց պարանոցին»:

Տավուշի թեմի առաջնորդը նաեւ շեշտել է. «Այսու, ես՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մեր Տիրոջ կողմից փոխանցված Առաքելական շնորհով, ձեռնադրությամբ եւ օծմամբ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս, որպես Տավուշ աշխարհի՝ Հայոց Հյուսիս-Արեւելյան կողմանց դարպասների առաջնորդ, որպես Մխիթար Գոշ մեծ վարդապետի, Վանական վարդապետի ժառանգության հսկողն ու շարունակողը, ինձ տրված «կապելու եւ արձակելու» իրավունքով եւ իշխանությամբ, կապում եմ Կորյուն աբեղային եւ իր չար աղանդի անդամներին՝ որպես հերձվածողներ եւ դուրս Հայ Եկեղեցու կյանքից մինչեւ իրենց կատարյալ զղջումն ու ապաշխարությունը եւ վերադարձը Հայ Եկեղեցու սրբազան գիրկը»:

Այնուհետեւ դիմելով Կորյուն աբեղային եւ իր խմբի անդամներին Սրբազան հայրը՝ նշել է. «Եթե ընդունում եք Հայ Եկեղեցու եպիսկոպոսի կանոնական «կապելու եւ արձակելու» իրավունքն ու իշխանությունը, ապա կհետեւեք մեր հորդորին եւ զղջումով ու ապաշխարությամբ կարժանանաք թողության եւ արձակման, իսկ եթե ոչ՝ ապա արդեն իսկ դուք ձեզ դուրս եք դրել մեր Սուրբ Եկեղեցուց, չընդունելով առաքելական պատգամն ու եպիսկոպոսական իշխանության վավերականությունը: Չարի պատերազմը Սուրբ Եկեղեցու դեմ ինչ տեսքով եւ գույնով էլ լինի պետք է վերջ գտնի եւ «… վեմի վրա պիտի կառուցեմ Իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չպիտի հաղթահարեն նրան» (Մատթ.16:18): Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունն առաջնորդեն մեր կյանքը. Ամեն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։