//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Օգտագործենք, այլ ոչ թե օգտագործվենք. Գրիշա Սարգսյան

112 total views, 1 views today

Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղը ակտիվորեն մասնակցում է 108 անդամ երկրների տարազան միջոցառումներին, որոնց միջև առկա է իրավական և սոցիալական փոխհամագործակցության հուշագիր: Ս.թ. հունվար ամսին ՌԴ-ի կողմից Մոսկվայում կազմակերպվեց կոնֆերանս, որտեղ մասնակցում էին 70 երկրների պատվիրակություններ, այդ թվում Հայաստանից: Միջոցառմանը ՌԴ-ի կողմից մասնակցում էին նախկին և ներկա կառավարության, ոստիկանության, «ФСБ»-ի, ՊՆ-ի ուժային ոլորտների մի շարք բարձրաստիճան ղեկավարներ և գեներալներ: Այդ ջերմ մթնոլորտում, ընկերական զրույցներում քննարկվեց ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը: Գրեթե բոլորը մտահոգված էին ՌԴ-ի նկատմամբ ՀՀ-ի վարած արտաքին քաղաքականությունից: Ես էլ՝ որպես Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, խիստ անհանգստացած եմ Հայ ժողովրդի ներքին և արտաքին անվտանգության համար, այդ իսկ պատճառով երիցս մտահոգ եմ հայ-ռուսական դարավոր բարեկամության պահպանմանը: Չմոռանանք, որ ՀՀ-ի անվտանգության գլխավոր երաշխավորը ՌԴ-ն է: Այսօր արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ է լուրջ և խորը դիվանագիտական լուծումներ: 
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղը պատրաստակամ է օգնել ՀՀ կառավարությանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի,և իր՝ տարիներով ձեռք բերած միջազգային փորձն ու հմտությունը ներդնել՝ ի փառս ՀՀ-ի և ի բորօրություն հայ ժողովրդի:


Գնդապետ Գրիշա Սարգսյան