//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հայաստանը նշում է բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

32 total views, 1 views today

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձն է։

1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական  որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները: