//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ես կողմնակից չեմ հիվանդներին բանակ զորակոչելուն. Դավիթ Տոնոյան

26 total views, 1 views today

Գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ Զինված ուժերում մեծածավալ աշխատանք է կատարվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մասնավորապես՝ փոփոխություններ կատարեցինք մարտական պատրաստության պահանջների մեջ, ավելի հավակնոտ պահանջներ սահմանվեցին մարտական պարտաստության նկատմամբ: Իրային եւ բազմակողմանի ապահովման ոլորտում բարեփոխումներ իրականացրեցինք»,- հավելեց նախարարը:

Նրա խոսքով՝ այս տարի հակառակորդի կողմից սպանված զինվորների փոքր թիվ ենք ունեցել. «Դա եղել է եւ՛ քաղաքական պայմանավորվածությունների, եւ՛ մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»: Այդուհանդերձ, Դավիթ Տոնոյանը խոստովանեց, որ եղել են տարիներ, որ դժբախտ պատահարների ավելի քիչ թիվ են ունեցել, քան 2018-ին:

«Բարձրացնում ենք կարգապահությունը, ամեն ինչ, որոնք միտված են անվտանգության պահպանմանը. «Նաեւ միջանձնային հարաբերությունների վրա ուշադրություն ենք դարձնում: Նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնելու սահմանափակումներով զինծառայողների մասնավորապես, հոգեբանական խնդիրներով զինծառայողների խնդիրներին ավելի լուրջ ուշադրություն դարձնելու, որովհետեւ ինքնասպանությունների հետ կապված խնդիրներ առաջանում են հենց այդ զինծառայողների կողմից:

Ես կողմնակից չեմ հիվանդներին բանակ զորակոչելուն, ես կողմնակից չեմ մեծ սահմանափակումներով զինծառայողներ զորակոչել բանակ»,-ասաց Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է եզդի զինծառայող Յուրի Բրոյանի դեպքին, որը գտնվում է ռազմական ոստիկանությունում «սիմուլյացիայի» համար, մինչդեռ իրավապաշտպաններն ահազանգում են, որ նա լուրջ առոջղական խնդիրներ ունի, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Մենք ունենք սկզբունքային դիրքորոշում նշված զինծառայողի նկատմամբ, հուսով եմ, որ մենք սխալվում ենք: Նախաքննություն է իրականացվում մի քանի քրեական գործերով,  ինչպիսի որոշում կկայացվի քննչական մարմինների կողմիցայդպես էլ կշարունակենք: Մենք դժվարություններ ունենք այդպիսի զինծառայողների հետ կապված: Նրանք ոչ ծառայում են, ոչ ինչ-որ առաջընթաց է ապահովվում իրենց այդպիսի ծառայության պատճառով»: