//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորվածի մահը ապտակ է ՀՀ դատական իշխանությանը.փաստաբան

57 total views, 1 views today

44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձի մահը հերթական ապտակն է ՀՀ դատական իշխանությանը։ Նողկալի և զզվելի է, որ անարդարությունից ստիպված կալանավորված անձը հացադուլ է հայտարարում, իսկ պետական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում վերջինիս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է, որը դրսևորվել է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ։ Իսկ ինչ պայմաններում է գտնվել  հացադուլավոր անձը այդ 44 օրերի ընթացքում, չեմ էլ ուզում պատկերացնել։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների խուցը գտնվում է առաջին հարկում, որտեղ անտանելի գարշահոտություն, խոնավություն և հակասանիտարական վիճակ է։ Հաց բերողի մահվան համար մինչև օրս ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, հիմա էլ այս դեպքը։ 

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյան