//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Աբովյանում զինված միջադեպի գործով ձերբակալվածը Շշի Մելոյի որդին է. մանրամասներ

106 total views, 1 views today

NEWS.am–ի տեղեկություններով՝  Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 28–ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվածը ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի 24–ամյա որդին է։ Նա կասկածվում է խմբի  կազմում խուլիգանություն կատարելու համար։

Մեր տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներից երկուսն էլ նրա ազգականներն են՝  եղբորորդին, 26–ամյա Հայկ Մանուկյանը,  և քրոջ որդին՝ 33-ամյա Ռոմեն Հարությունյանը։

Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցների մի մասը ռեստորանում է եղել, նրանց դուրս են հրավիրել մի քանի անձինք։ Կողմերի միջև սկսված վիճաբանության ընթացքում գործադրվել է 4 տեսակի հրազեն, այդ թվում՝ որսորդական հրացան։

Նախնական տեղեկություներով՝ միջադեպի շարժառիթը  երկու խմբերի միջև նախկինում ունեցած տարաձայնություններն են։

Նշենք, որ կրակոցների հետևանքով մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 30–ամյա  Արտաշես Գևորգյանը, և ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Տուժածներին նախ տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, ապա նրանցից 6–ին՝  Երևանի տարբեր հիվանդանոցներ։ «Աբովյանի» ԲԿ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ տուժածներից իրենց մոտ է այս պահին միայն Վահրամ Գրիգորյանը, որին վիրահատել են, և վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Տուժածներից մեկն էլ՝ 22–ամյա մի երիտասարդ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այստեղից NEWS.am–ին հայտնեցին, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։

Տուժածներից 4–ին տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և ևս մեկին՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Ավելի վաղ  տեղեկացրել ենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։

Հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։  Գործի շրջանակներում  Աբովյան քաղաքի բնակիչ։