//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Հայկ Մարությանը ապշած է

64 total views, 1 views today

Միայն 2017թ. ընթացքում Երեւանի քաղաքապետարանը շուրջ 287 մլն դրամի պարգեւավճարներ է տվել աշխատակիցներին, ինչը հանրությունից թաքցվել է։ Այս մասին այսօր՝  հունվարի 29–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով պարգեւատրումների վերաբերյալ վերջին աղմկոտ բացահայտումներին։

«Այս հրապարակումները մեզ համար հետաքրքիր ազդակ էին, որ մենք վերանայենք՝ տեսնենք արդյոք  նախկինում թափանցիկ էր այդ գործընթացը, թե՝ ոչ։ Մենք մի փոքր զարմացանք, որ նախկինները թափանցիկ էին գործել, մենք երեւի մի բան չգիտեինք, երեւի հեղափոխությունը հենց այնպես արվեց… Եւ ինչ պարզվեց , որ բացի այն պարգեւավճարներից, որ տրվում է տարվա վերջում, շուրջ 287 մլն դրամի պարգեւավճարներ էլ տրվել է տարվա ընթացքում, որոնք թաքցվել է հանրությունից,  չի հրապարակվել, ինչն ավելի հետաքրքիր է։ Փոխարենը հրապարակվել են այլ կարգադրություններ. մի կարգադրությամբ տրվել է պարգեւավճար , իսկ կայքում դրվել է նույն օրով  նույն համարի կարգադրությունը, բայց այնտեղ լրիվ ուրիշ բան է գրված եղել»,–ասաց նա ՝ նշելով, որ իրենց ուսումնասիրությունը վերաբերվում է միայն 2017թ. պարգեւավճարներին։

«Հավատացե՛ք, նախկին իշխանությունները ցույց են տվել այն, ինչն իրենց կարծիքով պետք է իմանար ժողովուրդը, եւ այդտեղ ոչ մի օբյեկտիվ տեղեկատվություն չի եղել, ինչը շատ պատահաբար իմացանք»,–ասաց նա՝ հավելելով, որ այդ կեղծիքով պետք է զբաղվեն պատկան մարմինները։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Ամանորի կապակցությամբ 474 մլն դրամ է  հատկացրել պարգևատրումների նպատակով։ Պարգևատրմամբ խրախուսվել է ընդհանուր 1628 աշխատակից՝ այդ թվում փոխքաղաքապետերը։