//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը դիմել է ծայրահեղ քայլի

321 total views, 1 views today

Արմավիր ՔԿՀ-ում այսօր` հունվարի 30-ին անժամկետ հացադուլ է հայտարարել ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը։

Norhayacq.am-ի հետ զրույցում դատապարտյալի հարազատները հայտնեցին, որ նա պահանջում է հանդիպում Արդարադատության նախարարի հետ:

Վաղարշակ Ավետիսյանը պահանջում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբացում:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Վաղարշակ Ավետիսյանը կրկին հացադուլ էր հայտարարել նույն պահանջով, նրան այցելել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Ավետիսյանի հարազատների փոխանցմամբ՝ վերջերս ՀՔԾ-ն պարզել է, որ Վաղինակ Ավետիսյանը 106 օր անօրինական պահվել է Գորիսի ոստիկանական բաժանմունքում, եւ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Հիշեցնենք, որ Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թվականի մարտի 16-ին՝ Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Իրեն վերագրվող արարքը չի ընդունում: Դատապարտված լինելով 1 անձի ցուցմունքի հիման վրա՝ 10 տարուց ավելի Ավետիսյանը պահանջում է վերանայել իր գործը: