//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Եթե երկիրը իմ հանդեպ թշնաբար է տրամադրված, ապա եղբորս գերեզմանն էլ կտեղափոխեմ այլ երկիր. հաշմանդամ դարձած նախկին զինծառայող

1,006 total views, 2 views today

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ ..
Զինհաշմանդամի մայրը ` տիկին Գայանեն տեղեկացնում է , որ վաղը ( հունվարի 31-ին ) , ժամը 14-00 -ին Էջմիածնում իր որդու դատն է : Հիշեցնեմ , որ իշխանությունների և ՊՆ -ի կողմից 8 տարի անտեսված տղան ` իր խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար կեղծ ահազանգ էր կատարել և ասել , որ ՊՆ շենքում ռումբ կա : 
Կոչ եմ անում բոլոր զինհաշմանդամ ընկերներիս , որ իրենց ընկերոջ կողքին լինեն , թույլ չտան , որպեսզի խախտվեն մարդու իրավունքները , համոզված եմ , որ եթե ձեզանից յուրաքանչյուրը հայտնվեր այս դրության մեջ `Դավիթը առանց վարանելու ձեր կողքին կլիներ : Շարժվեք ձեր սեփական խղճով ու գիտակցությամբ ,և այս դժվար պահին մենակ մի թողեք ձեր ընկերոջը :

Սյուզաննա Մարկարյանի ֆեյսբուքի գրառումը

Նշենք, որ 30 ամյա Դավիթ Հակոբյանի մարմնի ձախ կողմն արդեն մոտ 10 տարի կաթվածահար է: Խաղաղապահ ուժերի նախկին զիծառայող Դավիթը պնդում է և հիմնավորում, որ այդ վիճակին է հասել է բժշկի մեղքով: Նա նշում է, որ իր խոսքը հաստատող փաստաթուղթ ունի. «Ինձ սխալ վիրահատություն են արել ու մեկ ամսից ավել կոմայի մեջ եմ եղել: Առաջին կարգի հաշմանդամ եմ հիմա: Սարսափելի պայմաններում ենք ապրում ու արդեն չգիտեմ ինչ անել:»,-Norhayacq.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:

Դավիթ Հակոբյանը հայտնեց, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոստացել էր` բուժման համար զինծառայողին ուղարկել Գերմանիա, սակայն խոստումը դրժեց առանց պատճառաբանության։ Դավիթը դիմել է նաև Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին,սակայն կրկին մերժվել է։ Հուսալքված երիտասարդը դիմել է ծայրահեղ քայլի` ՊՆ շենքում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգ է հնչեցրել:

«Պատիժս կրելուց հետո նորից դիմել եմ նախարարություն: Ես ուզում եմ ապաքինվեմ և հոգամ ընտանիքիս մասին: Եթե երկիրը, որի զինվորն եմ եղել ես պետք է իմ հանդեպ թշնաբար տրամադրվի և կամաց-կամաց ոչնչացնի իմ և ընտանիքիս մարդավայել ապրելու հույսը, ապա թող հնարավորություն տան հեռանանք այս երկրից` ծնողներիս հետ միասին: Այնքան հուսահատ եմ, որ պատրաստ եմ մահացած եղբորս գերեզմանն էլ տեղափոխել այլ երկիր»,-ցավը կիսեց Դավիթ Հակոբյանը:

Լուսին Ղազարյան