//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Գործարարն ու բարերարը դարձավ նախկին ռեժիմի «զոհը». Սամվել Խաչատրյանը դիմում է վարչապետին

328 total views, 4 views today

                                                                                                       ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և
                                                                                              ՀՀ Արդարադատության նախարար
                                                                                              Արտակ Զեյնալյանին
                                                                                              «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ
                                                                                               Սամվել  Սերգեյի Խաչատրյանից

                                                        Բաց նամակ

Մեծարգո պարոն վարչապետ, հարգարժան պարոն նախարար, խնդրում եմ լսել արդեն 8 տարի անազատության մեջ գտնվող հայ մարդու բողոքը և խնդրանքը` վերաբացելու համար արդարադատության փակված կողպեքը և ապացուցելու, որ Նոր Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել:
 Ես` Սամվել Սերգեյի Խաչատրյանս նախկին ռեժիմի զոհերից եմ: Դատապարտվել եմ նրա համար, որ չեմ ենթարկվել նախագահին կից օլիգարխիայի մարդակուլ պահանջներին: Ես «մեղավոր» էի մի բանում, որ զբաղվում էի բիզնեսով և փորձում օգտակար լինել իմ ժողովրդին:Մենաշնորհների գազանաբարո բախշման գործընթացում պատվավոր տեղերի արժանացած այրերը ոտնատակ տվեցին բազմաթիվ գործարարների: Այդ «զոհերի» թվում եմ նաև ես`«Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սամվել Խաչատրյանս:

Ըստ դատավճռի` իմ հրավերով Ռուսաստանից ժամանած, գործով չպարզված երկու քիմիկոս ընկերությունում պատրաստել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 600 կգ ամֆետամին տեսակի թմրամիջոցի աղ: Իսկ հետո էլ, ինչպես նշել է նախաքննական մարմինը և հաստատել է դատարանը, «թմրամիջոցը չպարզված հանգամանքներում ապօրինի իրացվել է»։

Իմ ղեկավարած գիտահետազոտական ինստիտուտը հոգեմետ դեղամիջոցների արտադրությամբ զբաղվելու, օրենքով  սահմանված կարգով, իրավունք էր ստացել: Ես պնդում եմ, որ որևէ կապ չունեմ ինձ առաջադրված մեղադրանքի հետ, որովհետև իմ գիտակցական կյանքում միշտ դատապարտել եմ թմրամոլությունը և մարդակործան այդ երևույթը խթանող թափթփուկներին:
Տարատեսակ մականունավոր օլիգարխներ` իմ օրինական բիզնեսում ներգրաված լինելու համար, ինձ «փայ» մտնելու պահանջ էին ներկայացրել:

Ինձ ներկայացված բոլոր մեղադրանքները շինծու են, իսկ քրեական գործը` սադրանք: Ինձնից ցուցմունք կորզելու նպատակով իմ վրա ճնշում է կիրառվել, իսկ որ ամենասարսափելին է` սպառնացել են իմ ընտանիքին: Ես որոշ ժամանակով հեռացել էի Հայաստանից, սակայն չէի ցանկանում իմ բիզնեսը արտերկիր տեղափոխել: Միշտ գործել եմ հանուն ազգային շահի և պետականության ամրության:
Ինձ ձերբակալեցին օդանավակայանում` Հայաստան վերադառնալիս:Ես չէի հավատում, որ ՀՀ նախագահն ու նրան շրջապատող օլիգարխիան այդքան մեծ «ախորժակ» ունեն և իմ նման համեստ գործարարն էլ կարող է զոհաբերվել:

Հարգարժան պարոն վարչապետ, թավշյա հեղափոխությունը շատ անմեղ դատապարտյալների հոգում արդարության հույս է արթնացրել: Կալանավորմանս պահից սկսած ես պայքարում եմ և շարունակելու եմ պայքարել` օգտագործելով իրավական և մարդկային դաշտի բոլոր լծակները:

Ես կրկին անգամ շեշտում եմ, որ ապրել եմ հանուն մարդկային արժեքների: Ես բնակվել եմ Երևան քաղաքի Երկաթուղայիններ 4-րդ փողոցում, որտեղ բնակվել է նաև Արցախում զոհված Մհեր Թորգոմյանը: Ես նրա զավակներին մեծացրել եմ` չտարբերելով սեփական երեխաներիցս: Կանգնեցրել եմ նրա խաչքարը, որ Մհերի այրին և զավակները մխիթարվեն, իսկ ազգս հպարտանա հերոսով: Ստեփանավան քաղաքի զորամասը վերանորոգելուց հետո այնտեղ էլ խաչքար կանգնեցրի: Դեր Զորի անապատում խաչքար եմ կանգնեցրել` Ցեղասպանության զոհերի հիշատակին: 33 զոհված ազատամարտիկների երեխաների կնքահայր եմ և սիրով կատարել եմ նրանց առաջ պարտքս:Հնարավորությանս սահմաններում աջակցել եմ Հայոց բանակին:Ես դեռ կարող էի բարիք գործել, բայց թևերս կտրեցին…

Դատավարական պրոցեսը տևեց 4 տարի 8 ամիս և ես դատապարտվեցի 12 տարվա ազատազրկման այդպես էլ չընդունելով մեղքս: Արդեն 8 տարի 8 ամիս անազատության մեջ եմ: Ես բազմաթիվ հիվանդություններ եմ ձեռք բերել այս տարիներին և այլևս չեմ դիմանում բանտային պայմաններին: Խնդրում եմ վերաբացեք այս գործը և ինձ հնարավորություն տվեք վերադառնալ ընտանիք:

Հարգանքներով և արդարադատության հանդեպ հավատով
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Սամվել Սերգեյի  Խաչատրյան