//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Քոչարյանի պաշտպանը մեղադրե՞լ է Լևոն Տեր-Պետրոսյանին

49 total views, 1 views today

««0038» հրամանում չկա որևէ դրույթ, որի համար կարելի է Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրել կամ նույնիսկ նախատել»,-այս մասին այսօր՝ փետրվարի 1–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը, արձագանքելով հարցին, թե այդ հրամանը ստորագրելու ու այդ մասին չտեղեկացնելու մեղքը բարդվում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վրա։

«Նշված հրամանն իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որի համար կարելի է պարոն Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ նույնիսկ նախատել։ Չկա այդպիսի դրույթ: Այդ հրամանի մասին ձեզ բացարձակ ապատեղեկացրել են։ Այդ հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է թեկուզ ամաչել։ Այդ հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա»,–ընդգծել է Ալումյանը։

Ալումյանի խոսքով՝ այս պահին ՀՔԾ-ի գործողություններից տպավորություն չեն ստանում, թե նրանք փորձում են պարզել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 10 զոհերի մահվան հանգամանքները։

«Մինչև հիմա չեմ տեսել, չեմ զգացել, որ ՀՔԾ-ն 10 զոհերի սպանության հանգամանքների շուրջ լուրջ քննություն իրականացնի»,- ասաց նա։

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյան իր ելույթում անդրադարձ կատարե՞լ է, թե ինչի արդյունքում է 10 անձ զոհվել, փաստաբանը պատասխանել է , որ ՝ ոչ։

Փաստաբանն անդրադարձ կատարեց նաև Մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությանը։

«Երբ որ լսում եմ Մարտի մեկի իրադարձությունների հաջորդ օրը այդ դեպքերի վերաբերյալ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությանը, տեսնում եմ, թե ինչ խանդավառությամբ է պարոն Տեր–Պետրոսյանը խոսում այդ իրադարձությունների մասին, և ես չեմ բացառում, որ այդ զոհերից ոմանք կարող էին լինել խռովարարների կողմից արձակված կրակոցների հետևանքով»,- ասաց նա։