//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Համաներմամբ ազատ արձակվածը նոր հանցանք է գործել.մանրամասներ

42 total views, 1 views today

Ոստիկանները փետրվարի 3-ին բացահայտել են փետրվարի 1-ին Երեւանում տեղի ունեցած ավազակային հարձակումը: Այդ օրը, ոստիկանոթյան Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Վարդան Վ.-ի կողմից վարած Renualt մակնիշի ավտոմեքենան առեւանգել են Հարավ-Արեւմտյան թաղամասում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույնը օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ անձը Նոր-Նորք վարչական շրջանում նստել է Վարդան Վ.-ի վարած Renualt մակնիշի ավտոմեքենան եւ հասնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օտյան փողոց, անհայտ առարկայի սպառնալիքով պահանջել է, որպեսզի վարորդն իր մոտ եղած գումարը տա իրեն:

Մերժում ստանալով, անհայտ անձը վիճաբանել է վարորդի հետ, որից հետո նրան հրել ու գցել է ավտոմեքենայից, ու փախցրել ավտոմեքենան:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենան կարճ ժամանակ անց հայտնաբերել են Օհանովի փողոցի թիվ 54 հասցեի մոտ՝ վթարված վիճակում:

Արդեն փետրվարի 3-ին, ոստիկանները հայտնաբերել են ավազակային հարձակում կատարողին, ով 31-ամյա Մամիկոն Ս.-ն է: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որից հետո ներկայացվել Մալաթիա-Սեբաստիա Վարչական շրջանների քննչական բաժին: Աղբյուրի տեղեկություններով, Մամիկոն Ս.-ն օրերս էր ազատ արձակվել համաներմամբ եւ դատապարտված է եղել ՀՀ Քր-օր-ի 202 հոդվածի 2-րդ մասի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։