//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Դատական հայց ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի

41 total views, 1 views today

Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը։
Այս մասին ասված է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․
«Դատարանը որոշել է Թեհմինե Ենոքյանի, Գոհարիկ Ենոքյանի, Մխիթար Ենոքյանի, Աիդա Ենոքյանի, Արմեն Համբարձումյանի, Արամ Հովսեփյանի, Վանիկ Հովհաննիսյանի, Սեւակ Մկրտչյանի, Ալեքսան Մնացականյանի, Նաիրի Ներսիսյանի, Լեւոն Ներսիսյանի, Լիլիա Ներսիսյանի, Միհրդատ Ներսիսյանի, Զաբել Հովհաննիսյանի, Վալենտինա Սերեդայի, Վարդգես Գալստյանի, Ալվարդ Ալեքսանյանի, Մակեդոն Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «ՀՀ բնապահպանության նախարարին՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. հաստատումը ուժը կորցրած ճանաչելուն պարտավորեցնելու» պահանջների մասին, ընդունել վարույթ:
Նախնական դատական նիստը նշանակել է 2019թ. փետրվարի 04-ին, ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, ք. Երեւան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 23 հասցեում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։