//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

10 հազար դրամի չափով գողության համար դատապարտված 4 երեխաների մորը նորից մերժեցին

47 total views, 1 views today

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր` փետրվարի 4-ին հրապարակվել է 10 հազար դրամի չափով գողություն կատարած  Հասմիկ Սարգսյանի պաշտպաների կողմից ներկայացված բողոքի վճիռը: Դատարանը մերժել է պաշտպանների բողոքը:

Նշենք որ պաշտպանական կողմը դատարանում վիճարկում է Հասմիկ Սարգսյանի կողմից ներկայացված հաղորդման (ոստիկանների կողմից ենթադյալ խոշտանգում կատարելու) հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ ՀՀ գլխավոր դատախազի ՀԿԳ գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ`Վ.Մուրադյանի կողմից բողոքը մերժելու մասին որոշումները:

Նշենք որ արդեն մի քանի ամիս է՝ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում քննարկումների առիթ է դարձել երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվելու հարցը: Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000:

Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177-րդ հոդված) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

Հիշեցնենք, որ Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2017թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Քրեական գործի շրջանակում Հասմիկ Սարգսյանը տուժող է ճանաչվել:

Հիշեցնենք,  որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017-ի սեպտեմբերին վճռով 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել Սիսիանի բնակիչ, չորս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը։ Ընտանիքը գոյատեւում է ծայրահեղ կարիքի պայմաններում՝ վարձակալած բնակարանում, որն արդեն երկար ժամանակ է, ինչ պարտքերի պատճառով հոսանքազրկված է։ � � p ` P @ 0    

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։