//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Նախկին ռեժիմի «զոհ» դարձած բարերարը դիմել է նաև Նաիրա Զոհրաբյանին

395 total views, 1 views today

                                                                             ԲՀԿ խմբակցության պատգամավոր
                                                                            Նաիրա Զոհրաբյանին
                                                                            «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ
                                                                            Սամվել  Սերգեյի Խաչատրյանից

                           ԴԻՄՈՒՄ



Հարգարժան տիկին Զոհրաբյան դիմում եմ Ձեզ, քանի որ Դուք պատկանում եք այն եզակի պատգամավորների թվին, ով իր գործնեության ողջ ընթացքում առանձնանում է մարդու իրավունքների  պաշտպանությանը միտված գործնեությամբ: Ձեր պայքարը հանուն արդարության մշտապես ոգևորում է կարված գործերի արդյունքում ազատությունից զրկված անձանց և նրանց հոգում ոտնահարված արդարադատության վերականգնման հույս արթնացնում:
Ես իրավացիորեն ինձ համարում եմ նախկին ռեժիմի «զոհը», քանի որ կալանավորմանս 8 տարիների ընթացքում հնարավորություն չեմ ունեցել աղաղակելու իմ հանդեպ կիրառված ճնշումների և սպառնալիքների մասին: Իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում զբաղվել եմ ազնիվ աշխատանքով, եղել եմ գործարար: Ինձ համար ճակատագրական դարձավ «Քիմտեխ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն դառնալուս հանգամանքը: Նախկին ռեժիմի սպասարկու օլիգարխիան չհանդուրժեց փաստը, որ ես զբաղվում էի ազնիվ բիզնեսով և չընդունեցի իմ սկսած գործում` նրանց «փայ» մտնելու առաջարկը:

Դատավճռի հիմքում դրվեց, թե իբր  իմ հրավերով Ռուսաստանից ժամանած, գործով չպարզված երկու քիմիկոս ընկերությունում պատրաստել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 600 կգ ամֆետամին տեսակի թմրամիջոցի աղ: Իսկ հետո էլ, ինչպես նշել է նախաքննական մարմինը և հաստատել է դատարանը, «թմրամիջոցը չպարզված հանգամանքներում ապօրինի իրացվել է»։

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ես  մեղավոր եմ  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով և պատիժ է նշանակվել  ազատազրկում 12 (տասներկու) տարի ժամկետով:
 Ես արդեն 8 տարի և 8 ամիս դատապարտյալ եմ, սակայն այս տարիներին վերլուծել եմ կատարվածը և դեռ հույս ունեմ, որ գործի վերաբացման արդյունքում ի հայտ կգա ճշմարտությունը:
Ինձ զգուշացրել էին, որ գործող իշխանությանը  դուր չի գալիս իմ գործնեությունը և իմ նկատմամբ դավադրություն է կազմակերպվում` իմ գործարանի աշխատանքը կասեցնելու և այսպես ասած ինձ դաշտից հեռացնելու նպատակով: Ես չհավատացի ու հայտնվեցի իմ համար լարված թակարդում:
Ես մշտապես գործել եմ հանուն իմ երկրի շահի: Արցախյան պատերազմի տարիներին տարբեր ծավալների օգնություն եմ ուղարկել առաջնագիծ:Արցախում զոհված Մհեր Թորգոմյանի զավակներին մեծացրել եմ` չտարբերելով սեփական երեխաներիցս: Կանգնեցրել եմ նրա խաչքարը, որ հերոսի հիշատակը հավերժանա:Ստեփանավան քաղաքի զորամասը վերանորոգելուց հետո այնտեղ էլ խաչքար կանգնեցրի: Դեր Զորի անապատում խաչքար եմ կանգնեցրել` Ցեղասպանության զոհերի հիշատակին: 33 զոհված ազատամարտիկների երեխաների կնքահայր եմ և սիրով կատարել եմ նրանց առաջ պարտքս: Աջակցել եմ տարբեր մշակութային և հասարակական գործիչների, արվեստագետների:
Գտնվելով անազատության մեջ հնարավորինս փորձել եմ բարիք գործել: Այս փաստը կհաստատի նաև ՔԿՀ ղեկավարությունը:
Վերջին տարիներին առողջությունս լրիվ քայքայվել է, սակայն դեռ հույս ունեմ, որ կվերադառնամ ընտանիք և կգրկեմ իմ ճանապարհին սպասող մորս ու բոլոր հարազատներիս:

Տիկին Զոհրաբյան ակնկալում եմ Ձեր աջակցությունը և հավատում, որ կհաղթի արդարությունը: Խնդրում եմ հավատացեք ինձ` հենվելով փաստերի վրա:

Հարգանքներով` Սամվել Սերգեյի Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։