//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Օսիպյանի «արտառոց» անակնկալը

18 total views, 1 views today

Փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անակնկալ այց կատարեց ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում:

Վալերիյ Օսիպյանը զրուցեց մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսեց նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին: Ոստիկանության պետը հետևեց հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջեց ծառայության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետը զրուցեց նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ ու հետևեց քննության ընթացքին:

Այցի շրջանակում Վալերի Օսիպյանը շրջեց ստորաբաժանման տարածքում, արեց դիտողություններ ու տվեց կոնկրետ հանձնարարականներ թերությունները վերացնելու համար:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն անակնկալ այցեր կատարեց նաև ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական բաժիններ ու անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, շրջեց ստորաբաժանումների բոլոր ծառայություններում, զրուցեց քաղաքացիների հետ:

Այցերի ընթացքում Վալերի Օսիպյանը մատնանշեց թերություններն ու բացթողումները, ցուցումներ տվեց կարճ ժամանակում վերացնել դրանք ու քաղաքացիներին մատուցել ավելի բարձրորակ ծառայություն:

Նմանատիպ անակնկալ այցերը կրելու են շարունակական բնույթ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։