//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ես երբեւիցե մի սիգարետ անգամ չեմ ծխել. Ալեն Սիմոնյան

16 total views, 1 views today

«Ես անձամբ… մարդ, որը երբեւիցե ծխած չկա, ես երբեւիցե մի սիգարետ անգամ չեմ ծխել, շատ ծանր եմ տանում եւ ինձ համար շատ դժվար է, թե հագուստիս այդ հոտը, թե, երբ երեխայիս հետ որեւէ սրճարան եմ գնում եւ ստիպված եմ լինում խուսափել այն մարդկանցից, որոնք ծխում են: Իրենք ուղղակի չեն զգում այն, ինչ զգում է  մարդը, որը ծխախոտի հետ ծանոթ չէ, ուստի, համարում եմ օրենսդրական նախաձեռնությունը բարդ, բայց միեւնույն ժամանակ խիստ անհրաժեշտ»,-«Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Առողջապահության նախարարության՝ հանրային տարածքներում ծխելն արգելելու նախագծին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով,  բոլոր զարգացած երկրներում ծխախոտից հրաժարվելու միտում կա, քանի որ ծխելու հետևանքով բազմաթիվ  հիվադություններ է առաջանում, նույնսիկ չծխող մարդկանց մոտ:

«Գիտեմ, որ բավականին բուռն քննարկումներ են տեղի ունենում այդ օրինագծի հետ կապված, բայց ես այնուամենայնիվ համարում եմ, որ այդ քայլին պետք է գնալ: Չնայած դա դժվար քայլ է՝ ծխող մարդկանց համար»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։