//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Ազատամարտիկ-դատապարտյալը գոհ է

140 total views, 1 views today

Ես արդեն 8 տարի,  6ամիս է  պատիժ եմ  կրում  ՀՀ ԱՆ  «ՍԵՎԱՆ»  ՔԿՀ- ում և  տեսնում եմ, որ շատ է խոսվում քրեակատարողական հիմնարկներում ստեղծված  իրավիճակի և  բաց կալանքի մասով խոչընդոտների առնչությամբ։

Պետք է նշեմ, որ 2018 թվականին Քրեակատարողան  ծառայության պետ  պարոն Մխոյանն այցելեց «Սևան» ՔԿՀ: Ես  նրան խնդրեցի ընդունելություն կապված  իմ «բաց»  տիպի կալանքի մասով։ Պարոն Մխոյանը հարգալից ընդունեց և  լսեց ինձ : Նա հանձնարարեց «Սևան»  ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ եթե օրենքը սահմանում է , ապա  ես պետք է ներկայացվեմ «բաց» տիպի տեղաբաշխման հանձնաժողովի քննարկմանը։

Ասեմ, որ իմ բաց տիպը լրացել էր 2018թվականի դեկտեմբերի 1-ին և  ինմ հարցը ներկայացվեց 2019 թվականի հունվարին, ինչպես հրահանգել էր Արտյոմ Մխոյանը:

Նշեմ , որ ՔԿՀ-ում բարձրակարգ սնունդ ենք ստանում` մսեղենի տեսականի, բնական հյութ:

Ուզում եմ նշել, որ «Սևան» ՔԿՀ-ում աշխատակիցները բարյացկամ են տրամադրված դատապարտյալների հանդեպ: Ես լսել եմ խոսակցություններ, որ ՔԿՀ-ում ստիպողաբար դատապարտյալին ներքաշում են մոլեխաղերի մեջ: Հավաստիացնում եմ, որ չկա նման բան:

Կան դատապարտյալներ, որոնք մեկը` մյուսից պարքով գումարներ են վերցնում իրենց կարիքների համա: Գումարը պետք է վերադարձնեն հետո ու ընտանիքի անդամների ասում են, թե «ղումար են» խաղացել:

Ես անձամ կարող եմ վստահաբար հերքել բոլոր այդ ասեկոսեները։ Հավելեմ նաև,  որ «Սևան» ՔԿՀ-ի ղեկավարությունը բավականին զգոն է և հետևում է, որ սահմանված կանոնները իրավաչափ գործեն:

Ես անսահման շնորհակալ եմ Քրեկատարողական ծառայության պետ  Արտյոմ Մխոյանին, «Սևան» ՔԿՀ-ի ադմինիստարացիային  :

Ազատամարտիկ, «Սևան» ՔԿՀ դատապարտյալ Աշոտ Իսախանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։