//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Մանվել Գրգորյանի վիճակը միջին ծանրության է, եթե դեկոմպենսացիան խորանա, կյանքին վտանգ կսպառնա․ ԲԿ տնօրեն

44 total views, 1 views today

NEWS.am-ը գրում է.

Ապօրինի զենք-զինամթերք պահելու և յուրացման մեջ մեղադրվող գեներալ, այս պահին «Նաիրի» ԲԿ-ում ստացիոնար բուժման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանը վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին։

«Մանվել Գրիգորյանի հիվանդություններից մեկը սրվել է, այն գտնվում  է դեկոմպենսացիայի փուլում եւ այդ պատճառով էլ Մանվել Գրիգորյանին առաջարկել են ստացիոնար բուժման անցել։ Մեր առաջարկից հետո ստացել ենք Արդարադատության նախարարության կալանավայրերի որոշումը, որ նա բուժումը անցնի «Նաիրի» Բկ-ում, որից հետո նա արդեն հոսպիտալացվել է որպես հիվանդ։ Նրա վիճակը կայուն միջին ծանրության է, բուժումը պետք է ստացիոնար կերպով շարունակվի»,- ասաց ԲԿ-ի տնօրենը։

Անատոլի Գնունին  նշեց, որ  եթե դեկոմպենսացիան խորանա, նրա կյանքին վտնագ կսպառնա։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց, որ  կալանավորելուց հետո Մանվել Գրիգորյանը դարձել է ինսուլինից կախում ունեցող եւ վերջին  անգամ նախատեսվածից 10 միավորով ավելի է նրան ինսուլին ներարկվել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ում փետրվարի 7-ին բժշկական կոնսիլիում է անցկացվել, ինչի արդյունքում որոշում է կայացվել այսօր՝ փետրվարի 8-ին, Մանվել Գրիգորյանին տեղափոխել «Նաիրի» բժշակական կենտրոն՝ հետազոտության:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։