//
Калькулятор расчета монолитного плитного фундамента тут obystroy.com
Как снять комнату в коммунальной квартире здесь
Дренажная система водоотвода вокруг фундамента - stroidom-shop.ru

Այդ ինչպես փոխվեց լրագրող-պատգամավոր Նիկոլ Փաշինյանը.ցմահ դատապարտյալը կպայքարի

236 total views, 4 views today

Հույս ու հավատ.. Հույսը վերջինն է մեռնում, եթե հավատ չունես։ Հավատացի ու հույսով սպասեցի մի քանի իշխանության ներկայացուցիչների։ Բայց սիրո ու հանդուրժող, ժողովրդի իշխանությունն էլ մերժեց՝ ցմահ դատապարտյալիս։

 Նրանց մերժման քաղաքականությունը տարածվեց իմ վրա։ Եվ ոչ միայն իմ վրա։23 տարի հետո թվում էր արեւածագը առանց ճաղավանդակների կդիմավորեմ։ Բայց չէ՝ փողկապներով երիտասարդները թող խոսեն մարդու իրավունքներից, թող ռեյտինգը բարձրացնելու եւ եվրոպաներում լավ երեւալու համար՝ խոսեն մարդու արժանապատվությունից։ Չէ՝ ես չեմ չարացել,փոքր ինչ ընկճվել եմ, բայց չեմ կոտրվել։

Ուղղակի ինքս ինձ հարց եմ տալիս ու պատասխանը չեմ գտնում. այդ ինչպես փոխվեց լրագրող-պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանը։ Այդ ինչպես մարդկային բարի նախագահ Արմեն Սարգսյանը գոնե մեկ-երկուսին ներում չշնորհեց։ Էսպե՞ս ենք երկիրը երկիր դարձնում՝ գրչի հարվածներով ճակատագրեր որոշում։

Այո‘, պայքարելու եմ, այո‘, օրենքի սահմաններում ամեն ինչ անելու եմ ազատության մեջ լինելու համար։ Իսկ Դուք՝ պարոնայք իշխանավորներ, խոսքը գործ դարձրեք։ Մեծ-մեծ մի խոսեք, եթե ի զորու չեք փոխելու ինչ որ բան։ Եվ վերջում միշտ հիշեք՝ ամեն ինչ անցողիկ է այս աշխարհում։

 Ստեփան Գրիգորյան, ցմահ դատապարտյալ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։